Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն և 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N595-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի                              70-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը                       ո ր ո շ ո ւ մ  է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի, Տաթևի համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին N728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրից հանել Սպիտակի, բառը,

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը և N10 հավելվածի  12-րդ կետը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի Սպիտակի քաղաքային համայնքին գույք նվիրելու, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածք առանձնացնելու մասին N595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Սպիտակ համայնքին գույք նվիրելու մասին,

2) որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի .....

.....................-ի N.....-Ն որոշման

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի           594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Վարպետաց թաղամասի ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասը (N3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) նվիրել Սպիտակ համայնքին:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Սպիտակ համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը՝ դրանում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    01.03.2018 - 22.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7324

Принт