Добавить в избранное

В стадии разработки

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները դրանց իրականացման ապահովման գործում, կազմավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդակցական մարմին։

 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:

  • Обсуждалось

    23.02.2018 - 11.03.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3180

Принт

Предложения

Անահիտ Սիմոնյան

11.03.2018

Առաջարկ 5 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի Գլուխ 2-րդի շրջանակներում թվարկված բնագավառների ցանկում ավելացնել զանգվածային լրատվամիջոցների, կրթության, սպորտի և մշակույթի բնագավառներն ամբողջությամբ և ոչ միայն ծառայությունների մատուցման համատեքստում, ինչպես ներկայացված է նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում։ Այսպիսով, առաջարկվում է ավելացնել հետևյալ վերտառություններով հոդվածներ՝ «Խտրականության բացառումը զանգվածային լրատվամիջոցների բնագավառում» «Խտրականության բացառումը կրթության բնագավառում» «Խտրականության բացառումը սպորտի և մշակույթի ոլորտներում»։ Հիմնավորում Ծառայությունների մատուցման համատեքստը շատ սահմանափակ է և չի ներառում այն բոլոր իրավահաբերությունները, որոնց շրջանակներում հնարավոր են խտրականության տարատեսակ դրսևորումներ նշված ոլորտներում։ Ավելին, զանգվածային լրատվամիջոցների ոլորտին որևէ անդրադարձ չի արված սույն նախագծի շրջանակներում, մինչդեռ ԶԼՄ-ներն ունեն առաջնային դերակատարում հանրությունում խտրական պատմույթների թե՛ ամրապնդման և թե՛ հաղթահարման գործընթացներում։

Անահիտ Սիմոնյան

11.03.2018

Առաջարկ 4 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով թվարկվող խտրականության տեսակների շարքում ավելացնել «ատելության խոսքը» և այն սահմանել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում հետևյալ կերպ՝ «Ատելության խոսք է հանդիսանում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներից որևէ մեկի թիրախավորմամբ պայմանավորված այնպիսի քարոզչություն կամ հրապարակային խոսք, որն իր մեջ պարունակում է խտրականություն, ատելություն, այլատյացության, թշնամանքի կամ բռնության կոչ»։

Անահիտ Սիմոնյան

11.03.2018

Առաջարկ 3 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով տրվող խտրականության սահմանման մեջ ավելացնել «անկախ դիտավորությունից» եզրույթը, նախագծի Հոդված 4-ում «իրական կամ ենթադրյալ» բառերից հետո ավելացնելով «և անկախ դիտավորությունից» բառերը։ Նույն հոդվածով նախատեսված պաշտպանված հատկանիշների ցանկը ընդլայնել՝ ավելացնելով «առողջական վիճակի», «ընտանեկան կամ ամուսնական դրության», «բնակության վայրի», «սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» հատկանիշները։ Արդյունքում, նշված հոդվածը առաջարկվում է վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «Խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների և ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի և հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջև ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, առողջական վիճակից, ընտանեկան կամ ամուսնական դրությունից, բնակության վայրից, սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ և անկախ դիտավորությունից»։

Узнать больше