Добавить в избранное
«Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Շրջանառելի՝ բազմակի օգտագործման այն տարայի չափանիշները սահմանելու մասին, որի օտարումը ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով վերախմբագրվել է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը և սահմանվել է, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:
Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս նշյալ կետի կիրարկումն ապահովող համապատասխան չափանիշներ սահմանված չեն:
- Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները սահմանելն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները:
-
Обсуждалось
12.01.2018 - 20.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
-
Test
Просмотры 10303
Принт