В стадии разработки
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը հաստատելու և մի շարք այլ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին » ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում լիցենզավորված և ծառայություններ մատուցող անձինք Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն (համարների կամ կոդերի զբաղեցման), 2008 թվականի դեկտեմբերի 24-ի №712Ն (տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծատայություններ), 2010 թվականի մայիսի 12-ի №231Ա (շարժական բջջային կապի ծառայություններ), 2014 թվականի հունիսի 11-ի №161Ա (համարների տեղափոխելիություն) և 2009 թվականի հունիսի 10-ի №275Ն (ելքային միջազգային ձայնային ծառայություններ) որոշումներով հաստատված հաշվետվությունները:
Ընդ որում, 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն որոշմամբ հաստատված հաշվետվությունը հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը, իսկ մյուս բոլոր հաշվետվությունները հանձնաժողով են ներկայացվում եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
Անհրաժեշտություն է առաջացել առանձին հաշվետվությունները միավորել ըստ հավելվածների մեկ իրավական ակտում, հաշվետվությունների ներկայացման պարբերականության նվազեցնել և ուժը կորցրած ճանաչել ելքային միջազգային ձայնային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունը:
Բացի այդ, պետք է հնարավորություն ընձեռվի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացմանն համընթաց պետք է վերանայվի նաև հաշվետվությունների ձևաչափերում ներառված ծառայությունների, տեխնոլոգիաների շրջանակը, ինչպես նաև պետք է մանրամասնեցվի ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ դրույթը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկում է միավորել գործող՝ 2008 թվականի դեկտեմբերի 3-ի №660Ն, 2008 թվականի դեկտեմբերի 24-ի №712Ն, 2010 թվականի մայիսի 12-ի №231Ա և 2014 թվականի հունիսի 11-ի №161Ա որոշումներով հաստատված հաշվետվությունները մեկ ընդհանուր որոշման նախագծի մեջ և ուժը կորցրած ճանաչել նշված բոլոր որոշումները: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվում նաև 2009 թվականի հունիսի 10-ի №275Ն որոշումը և չի ներառվում նոր նախագծի մեջ:
Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունըն պետք է հանձնաժողով ներկայացվի յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 10-ը, իսկ մյուս հաշվետվությունները պետք է հանձնաժողով ներկայացվի յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:
Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում առաջարկվում է հանել ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը: Հստակեցվում է նաև ամրակցված կապի «տարածաշրջանային (NDC) և (կամ) հանրային ամրակցված հեռախոսացանցի ոչ աշխարհագրական կոդը» սյունակը:
Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում առաջարկվում է հանել մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Մասնավորապես, այդ տողերն են՝ DOCSIS (CATV/HFC), ISDN և Dial-up (կանխավճարային եղանակով) տեխնոլոգիաները ներառող տողերը: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, առաջարկվում է լրամշակվել և ներառել ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի: Տվյալ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ բնակավայրերում ինտերնետ հասանելիության ծառայությունների տարածման մակարդակն ու բաժանորդների թվաքանակները գնահատելու, համապատասխան վերլուծություններ կատարելու և ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականություն իրականացնելու նպատակով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նախագիծը ներկայումս քննարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց հետ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող արդիականացված կանոնավոր հաշվետվությունների ձևեր, որոնք կհաստատվեն հանձնաժողովի մեկ որոշմամբ, իսկ որոշման հավելվածներից յուրաքանչյուրն իրենից կներկայացնի առանձին հաշվետվության ձև:
-
Обсуждалось
07.12.2017 - 31.01.2018
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 4414
Принт