Добавить в избранное

Находится в Национальном Собрании РА

Հայաստանի Հանրապետության օրենքը «Բարձրագույն կրթության մասին»

Բարձրագույն կրթության կազմակերպման, կազմակերպաիրավական ու ֆինանսական հարաբերությունների կանոնակարգումը և հստակեցումը, ինպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության որակի ապահովման և կատարելագործման ժամանակակից ու համապարփակ իրավական հենքի ստեղծում:

  • Обсуждалось

    01.12.2017 - 21.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования и науки

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5388

Принт

Предложения

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

24. Նախագծում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններում շահերի բախումների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա, թեև վերջինս բարձրագույն կրթության համակարգի և բարեվարքության զարգացման ռիսկային խոչընդոտներից է: Առաջարկվում է առանձին կետով անդրադառնալ այս հարցին ևս:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

23. Նախագծի հոդված 28-ում ներկայացվում է բուհերի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Սակայն նրանց իրավունքները ներակայացվում են համառոտ և սահամանափակ ընդամենը 7 կետով, իսկ պարտավորվածությունները ընդամենը 5 կետով: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նրանք, մասնավորապես պրոֆեսորադասախոսական կազմը, ուղղակիորեն աշխատում է ուսանողների հետ և այսպիսով հանդիսանում է կրթության որակի անմիջական ապահովող, առաջարկվում է նրանց իրավունքներն ու պարտականություններն ավելի ընդգրկուն ներկայացնել:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

22. Հոդված 27-ը սահմանում է ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բայց Նախագծում պետք է հստակ նշվի, որ ուսանողներին բուհ ընդունման պահից ի վեր տրվելու է նրանց իրավունքներն ու պարտականությունները հավաստող փաստաթուղթ: Շարունակելով տրամաբանությունը՝ անհրաժեշտություն է նկատվում նաև նախագծոմ հստակ նշել, թե ուսանողները, որ օղակում/ կառույցում կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Այս առումով անհրաժեշտ է նշել համապատասխան կառույցի, օրինակ՝ ուսանողական պաշտպանի անհրաժեշտության մասին, որտեղ կքննարկվեն և որոշումներ կկայացվեն ուսանողների խախտված իրավունքների վերաբերյալ:

Узнать больше