Добавить в избранное

Проект принят

«Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ  ՏՈՒՐՔԵՐԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով արմագրված` տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` որոշման նախագծով սահմանվել են Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը:

            «Տեղական տուրքերի և վճարների մասին»  ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

  1. Նշված հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել 1.5 անգամ, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-3-րդ կետերի:
  2. Նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:
  3. Նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև 5.0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի:

16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 09.01.2017թ.:

Մինչ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի ընդունումն գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 11.1-ին մասերի համաձայն՝

  1. Նշված հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքներում կարող են լինել 1.5, իսկ Երևան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի:

11.1. Նշված հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ Երևան քաղաքում` 7.0 գործակիցների կիրառմամբ:

2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանվել են Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 636-Ն որոշմամբ, որի ընդունման ժամանակ դեռ ուժի մեջ չէր մտել 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքը և այն ընդունվել է նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթների հիման վրա:

       Նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար գանձույթը սահմանված էր որպես տեղական տուրք, իսկ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ այն սահմանվել է որպես տեղական վճար:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում օրենքի ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինվել է «վճար» բառով և այդ մասով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում (16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ), ուստի Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու և հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար նախատեսված պարտադիր գանձույթը սահմանվել է որպես տեղական վճար:

Նախորդ խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով տեղական տուրքի վճարումը սահմանված էր «ընտանի կենդանիներ» պահելու համար, իսկ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով՝ «տնային կենդանիներ» պահելու համար:  

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Երևան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը, սահմանվել է գոտիավորում` ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու ու Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար, նախատեսված տեղական տուրքերի մասով:

Չնայած, որ 16.12.2016թ. ՀՕ-234 օրենքի խմբագրությամբ գործող «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նշված հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափը Երևան քաղաքում՝ ավագանու որոշմամբ, ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչև 5.0 անգամ, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչև 10.0 անգամ ավելի (նախորդ խմբագրությամբ օրենքում նախատեսված էր 3 գործակից) նախագծով առաջարկվում է սահմանել այն դրույքաչափերը, որոնք նախատեսված են Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 636-Ն որոշմամբ:

Ստորև ներկայացվում է օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքում նախատեսված տեղական տուրքերի առավելագույն դրույքաչափերը և 2018 թվականի նախագծով առաջարկվող (նախատեսվող) դրույքաչափերը.                                                                                            

                                                                                                                            աղյուսակ.

 

Տեղական տուրքի անվանումը

օրենքով Երևան քաղաքում
նախատեսված առավելագույն դրույքաչափերը

Նախագիծ, 2018թ.
նախատեսված դրույքաչափերը

1

Շին. թույլտվություն

   

ա

մինչև 300 քմ

15000
(գործակից-7)

75,000

բ

201-ից մինչև 500 քմ

30000
(գործակից-7)

150,000

գ

501-ից մինչև 1000 քմ

50000
(գործակից-7)

250,000

դ

1001-ից մինչև 3000 քմ

50000
(գործակից-7)

350,000

ե

3001 և ավելի քմ

100000
(գործակից-7)

700,000

զ

մինչև 20 քմ ընդ. մակ.

3000
(գործակից-7)

15,000

է

20 և ավելի քմ

5000
(գործակից-7)

25,000

2

Վերակառուցման համար

3000
(գործակից-7)

15,000

3

քանդման թույլտվության համար

5000
(գործակից-7)

25,000

4

ոգելից և ալկհոլային խմիչքների համար

համաձայն կից տեղեկանքի

5

Ծխախոտի համար

համաձայն կից տեղեկանքի

6

բացօթյա առևտրի համար

350
(գործակից-3)

500

7

Բենզինի, գազի համար

200000
(գործակից-3)

350,000

8

տեխնիկական հեղուկների համար

60000
(գործակից-3)

87,500

9

հանրային սննդի համար (հիմնական շինություններում)  

համաձայն կից տեղեկանքի

10

հանրային սննդի համար (ոչ հիմնական շինություններում)  

համաձայն կից տեղեկանքի

11

թանկարժեք մետաղների համար

50000
(գործակից-3)

50,000

12

24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

   

ա

առևտրի օբյեկտների համար

5000-50000
(գործակից-5)

87,500

բ

հանրային սննդիդ և զվարճանքի համար

25000-100000
(գործակից-10)

175,000

գ

Բաղնիքների համար

200000-500000
(գործակից-3)

875,000

դ

Խաղատների համար

500000-1000000
(գործակից-3)

1,750,000

ե

շահումով խաղերի համար

250000-500000
(գործակից-3)

875,000

զ

Վիճակախաղերի համար

100000-150000
(գործակից-3)

262,000

13

տնային կենդանի պահելու համար

5000
(գործակից-3)

5,000

14

Գովազդի համար

   

ա

մինչև 20 տոկոս ալկոհոլային խմիչքի համար

2000
(գործակից-3)

2500-3500

բ

թունդ ալկոհոլային խմիչքի համար

3500
(գործակից-3)

4000-7000

գ

այլ արտաքին գովազդի համար

500-1500
(գործակից-3)

2000-2625

դ

սոցիալական գովազդի համար

0
(գործակից-3)

0

ե

դատարկ գովազդային վահանակների համար

տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

25 %-ի չափով

500-656

զ

իր կազմակերպության գովազդը տարածող գովազդակրի համար

տվյալ վարչական տարածքում գործող այլ արտաքին գովազդի

10 %-ի չափով

200-262

15

Երևան բառը ֆիրմային անվանման մեջ

100000
(գործակից-3)

200,000

17

մարդատար տաքսու համար

10000
(գործակից-3)

10,000

18

մասնավոր գերեզմանատան շահագործման համար

3հա-5հա-2500000

5հա-7հա -5000000

7հա-10հա-7000000

10հա-ից ավել-10000000

(գործակից-3)

3հա-5հա-5000000

5հա-7հա -10000000

7հա-10հա-14000000

10հա-ից ավել-20000000

19

քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների իրականացման համար

500000
(գործակից-3)

1500000

       

  • Обсуждалось

    08.11.2017 - 23.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

08.11.2017 14:30

23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9735

Принт