Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ – 1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------------------------------- 2017 թվականի № --------- - Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ – 1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թվով 53-րդ նիստի 37-րդ արձանագրային որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում        անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին` հաստատել նախաորակավորված մասնակիցների ցանկը՝ համաձայն N1 hավելվածի:

 2. Հավանություն տալ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» գնման ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերին» (այսուհետ՝ Հրավեր)՝ համաձայն N2 հավելվածի` բաղկացած «Ընտրության ընթացակարգեր և պահանջներ» և «Հավելվածներ» (ներառյալ՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» նախագիծը) մասերից:

 3. Սահմանել, որ գնման ընթացակարգի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Հրավերի «Ընտրության ընթացակարգեր և պահանջներ» մասում սահմանված կարգով։

 4. Գնման ընթացակարգի համակարգման գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։

 5. Գնման ընթացակարգի շրջանակում գնման պատվիրատուի լիազորությունները վերապահել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ)։

 6. Առաջարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ` ՀԾԿՀ) իր որոշումներով հաստատել`

 

1) «Ապագա կառուցապատող (Ներդրող) ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու լիցենզիայի պայմանները»,

 

2) «Բաշխման ցանցին արտադրող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի՝ օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող - բաշխող պայմանագրի օրինակելի ձևը»:

 7. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին Հիմնադրամի տնօրենի կողմից հետևյալ փաստաթղթերի տրամադրումը.

 1) սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Հայտերի ներկայացման հրավերը»,

 2) սույն որոշման 6-րդ կետում նշված ՀԾԿՀ-ի կողմից հաստատվող փաստաթղթերը,

 

3) 2011 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՀ կառավարության № 1851-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը»,

 4) Համաշխարհային բանկի ուղեկցող գրությունը և ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    31.10.2017 - 21.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8103

Принт