Добавить в избранное

В стадии разработки

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2017 թվականի  __________  N        -Ն 

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային oգտագործման մաuին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ օրվանից:

Հավելված

 ՀՀ կառավարության 2017 թվականի ________

N _____ Ն որոշման

 Կ Ա Ր Գ

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման հետ կապված հարաբերությունները:
  2. Մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և միևնույն ընկերության գործունեության վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից։

 II. ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 Մասհանումներ ստացող ազդակիր համայնքների ցանկը որոշվում է ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկերի տեսակների, որոնցից կատարվում են մասհանումներ:

  1. Ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր համայնքները որոշվում են ընկերության  անշարժ /ամրակայված/ աղբյուրից վնասակար նյութերի մթնոլորտային օդ արտանետումների տվյալների մոդելավորման /ցրման հաշվարկի/ միջոցով ստացված՝ օդի գետնամերձ շերտում աղտոտվածության մակարդակների հիման վրա: Ազդակիր են համարվում այն համայնքները, որոնց վարչական տարածքներում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցետրացիաները) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N160-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:
  2. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր համայնքներ են համարվում այն համայնքները, որոնց վարչական տարածքում է գտնվում ջրային ռեսուրսը, որտեղ վնասակար նյութեր և (կամ) միացություններ է արտանետում տվյալ ընկերությունը։

6․ Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասով տվյալ ընկերության ազդակիր համայնքներ են համարվում այն համայնքները, որոնց վարչական տարածքում տվյալ ընկերության կողմից տեղադրվում կամ պահվում են ընդերքօգտագործման, արտադրության և (կամ)  սպառման թափոնները։

 III. ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 7․ Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի ազդակիր համայնքների միջև Օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունները որոշվում են ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկերի տեսակների, որոնցից կատարվում են մասհանումներ։

8․ Ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման մասով մասհանումների գումարների բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը և տվյալ համայնքի մթնոլորտային օդի գետնամերձ շերտում ցրման գործակցով պայմանավորված աղտոտիչների գումարային արժեքի մեծությունը։

9․ Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետման մասով մասհանումների գումարների բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը, ջրային ռեսուրսի աղտոտման մակարդակը,  ջրային ռեսուրսից տվյալ համայնքի կողմից ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը, ջրի ինքնամաքրման գործակիցը և համայնքի վարչական տարածքի հեռավորությունը ջրային ռեսուրսից։ Գետի դեպքում հեռավորությունը հաշվարկվում է գետի հունով։

10․ Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով մասհանումների գումարների բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը, թափոնների տեղադրման կամ պահման տարածքի մակերեսը և ծավալը, դրանց վտանգավորության դասը, թափոնների տեղադրման կամ պահման հետևանքով առաջացած շրջակա միջավայրի աղտոտվածությունը։

 

  • Обсуждалось

    23.09.2017 - 13.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4242

Принт

Связанные документы / ссылки