Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը:

Ներկայում, ցանկում յուրաքանչյուր նոր ընկերության ավելացման, ընկերության անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխության դեպքում առաջանում է <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի ընդունման անհրաժեշտություն: Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում ընթացակարգը կդառնա ավելի արդյունավետ:

Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելիս հաշվի են առնվել նաև այդ ընկերությունների դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող  ընկերությունների ցանկի սահմանման և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացման ընթացակարգը կդառնա ավելի պարզ և ժամանակի առումով ավելի քիչ ծախսատար:

 

 

  • Обсуждалось

    23.09.2017 - 13.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4037

Принт