Добавить в избранное

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 Նույն տրամաբանությամբ պետական բոլոր ինստիտուտները պետք է մասնավորեցվեն: Ցածր վարձատրությունը չի կարող լինել պատճառ տարիներով կայացած համակարգը (թեկուզ լի թերություններով) ապամոնտաժելու համար: Դա բերելու է այլ բազմաթիվ խնդիրների, օրինակ` ցածր հայցագնով կատ. թերթերի չկատարման, ծախսերի բարձրացման, բանկային, հարկային և այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները մասնավորին բացահայտելով` դրանից բխող բոլորվնասակար հետևանքներով պետության համար:
2 Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 Փոփոխությունն անընդունելի է
3 Գուրգեն Գրիգորյան 27.11.2020 10:52:41 Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ:
4 Ա Հարությունյան 04.12.2020 10:21:58 Ներկայացված նախագծի հիմնավորումները բացարձակապես չեն արտահայտում և բավարար չափով հիմնավորում հայեցակարգի ներդրման նպատակը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հայեցակարգը մակերեսային է, անհրաժեշտ չափով վերլուծված և հիմնավորված չէ։ Հարկադիր կատարման ծառայությունը օժտված է լեգիտիմ հարկադրանքի իրավունքով, ինչն էլ ապահովում է վերջինիս դերն ու նշանակությունը պայմանավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների, պետության պոզիտիվ պարտականության ապահովման գործառույթում։ Պետությունը չի կարող իր իր լեգիտիմ հարկադրանքի իրավունքը զիջել որևէ մասնավոր կազմակերպության։