Добавить в избранное

««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 16-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ․.

«Անվտանգություն՝ վնաս հասցնելու և/կամ կորուստներ պատճառելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն,

Հրագործական արտադրանքի նույնականացում՝ տեխնիկական կանոնակարգի և ստանդարտների պահանջներին համապատասխան կիրառության ոլորտին դասելու և տվյալ հրագործական արտադրատեսակների՝ դրանց տեխնիկական փաստաթղթերին (այդ թվում՝ շահագործման փաստաթղթերին) համապատասխանությունը սահմանելու ընթացակարգ․

Ըստ նշանակության կիրառում (շահագործում)՝ հրագործական արտադրատեսակների օգտագործում՝ այդ արտադրատեսակների վրա և/կամ շահագործման փաստաթղթերում արտադրողի կողմից նշված նշանակությանը համապատասխան․

Հրագործական արտադրանքի շրջանառություն՝ հրագործական արտադրատեսակների իրացում, պահում, ներմուծում,

Վտանգավոր գոտի՝ տարածության մաս, որը շրջապատում է գործի դրած հրագործական  բաղադրությունը, որը պարունակում է առնվազն մեկ վտանգավոր գործոն  հասնում է վտանգավոր աստիճանի,

Վտանգավոր գործոն՝ հրագործական բաղադրություններից և դրանք պարունակող նյութերի միջոցով ստեղծվող որոշակի էֆեկտ, որը վտանգավոր աստիճանի հասնելու դեպքում սպառնալիք է առաջացնում մարդկանց առողջության համար և վնաս է պատճառում գույքին և շրջակա միջավայրին,

Հրագործական արտադրանքի դասերը՝ տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ընթացակարգերով որոշվող շահագործման ժամանակ պոտենցիալ վտանգավորության աստիճան,

Հրավառության կազմակերպիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների շահագործում իրականացնող։

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2․ 4-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ պարբերություններում «հրավառություններ» բառը փոխարինել «հրագործական արտադրանք» բառերով։

 

Հոդված 3։ Օրենքի 2-րդ գլխից հետո լրացնել նոր 2․1 գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Գ Լ ՈՒ Խ  2.1

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 9.1 Անվտանգության պահանջները

1․ Ըստ շահագործման ժամանակ պոտենցիալ վտանգավորության աստիճանի՝ հրագործական արտադրատեսակները պետք է համապատասխանեն վտանգավորության հետևյալ դասերից որևէ մեկին՝

ա) I դաս՝ հրագործական արտադրատեսակներ, որոնց շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է ոչ ավելի, քան 0․5 Ջ հարվածաային ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս գան դուրս այս կամ այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 0,25 մ հեռավորության վրա չի գերազանցում 125դԲ-ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի քան 0,5 մ,

բ) II դաս՝ հրատեխնիկական արտադրատեսակներ՝ հրագործական արտադրատեսակներ, որոնց շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է ոչ ավելի, քան 5 Ջ հարվածաային ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս գան դուրս այս կամ այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 2,5 մ հեռավորության վրա չի գերազանցում 140դԲ-ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի քան 5 մ,

գ) III դաս՝ հրագործական արտադրատեսակներ, որոնց շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է ոչ ավելի, քան 5 Ջ, իսկ չուղղորդված շարժման դեպքում՝ ոչ ավել քան 20 Ջ,  հարվածաային ալիք և վտանգավոր գոտու սահմաններից դուրս գան դուրս այս կամ այն կողմ թռչող բեկորներ չկան, ձայնագիտական ճառագայթումը հրատեխնիկական արտադրատեսակներից 5 մ հեռավորության վրա չի գերազանցում  140 դԲ-ը և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոնների առումով կազմում է ոչ ավելի քան 30 մ՝ III դասի «ա» դասի համար,

դ) IV դաս՝ հրագործական արտադրատեսակներ, որոնք չեն առաջացնում հարվածաային ալիք և վտանգավոր գոտու շառավիղը մյուս գործոններից  առնվազն կազմում է 30մ-ից ավելի

ե) V դաս՝ այլ հրագործական արտադրատեսակներ, որոնք չեն ընդգրկվում  I-IV դասերի մեջ։

2․ Բնակչությանը ազատ վաճառվող հրատեխնիկական արտադրատեսակների վտանգավորության դասը չի կարող լինել III դասից բարձր, եթե օրենսդրությամբ սահմանված չեն դրանց դասը իջեցնելու հետ կապված այլ սահմանափակումներ։

3․ Հրագործական արտադատեսակները պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգով և ստանդարտներով սահմանված թույլատրելի մակարդակները։

 

Հոդված 9.2 Հրագործական արտադրանքի շրջանառության և շահագործման կանոնները։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում հրագործական արտադրատեսակների շրջանառությունը, այդ թվում՝ ներմուծումը, պահումը, իրացումը առանց համապատասխանության գնահատման  համապատասխանության ազգային նշանի և մակնշման արգելվում է։
  2. Համապատասխանության սերտիֆիկատում կամ համապատասխանության մասին հայտարարագրում  նշվում է հրագործական արտադրատեսակների վտանգավորության դասը։
  3. Բնակչությանը ազատ վաճառվող հրագործական արտադրատեսակների և տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների դասակարգումը որոշվում է միայն տեխնիկական կանոնակարգին համապատասխան դրանց պարտադիր համապատասխանության հավաստումից և մակնշումից հետո, համապատասխանության սերտիֆիկատի կամ հավաստագրի մեջ նշելով դրա վտանգավորության դասը։
  4. Տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների՝ որպես վտանգավոր արտադրանքներ, շահագործումը և շրջանառությունը թույլատրվում է իրականացնել միայն ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզիավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։
  5. Հրագործական արտադրատեսակների շահագործումն իրականացվում է շահագործման փաստաթղթերի պահանջներին կամ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական ցուցումներին համապատասխան, որոնք մշակվում են՝ հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջները։
  6. Այն հրագործական արտադրանքը, որի համապատասխանությունը չի հավաստվել տեխնիկական կանորնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ենթակա չէ մակնշման և արգելվում է դրանց շրջանառությունը և շահագործումը Հայաստանի Հանրապետության տարածքում։
  7. Արտադրողներին, ներմուծողներին և դիստիբյուտորներին արգելվում է ազատ վաճառելու տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքներ՝ բացառությամբ ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին։
  8. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառություն կարող է իրականացնվել միայն համայնքի ավագանու որոշմամբ սահմանված թույլատրելի վայրերում»:»։

 

 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

                          «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»        

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հրագործական արտադրատեսակների շահագործում՝ հրագործական արտադրատեսակների կենսական պարբերաշրջանի փուլ՝ կապված դրանք  կիրառելու և ըստ նշանակության օգտագործելու հետ։

Հրագործական արտադրանքի իրացում՝ հրագործական արտադրատեսակի վաճառք

Բնակչությանը ազատ վաճառվող հրագործական արտադրատեսակներ՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան որոշված 1-3 դասի հրագործական արտադրանք, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը։»։

Հոդված 2 Օրենքի  9-րդ հոդվածի 12․1-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3․ Օրենքը լրացվել նոր 9․7 հոդվածով հետևյալ բավանդակությամբ․

«Հոդված 9․7 Բնակչությանը ազատ վաճառվող հրագործական արտադրատեսակների շուկայահանման և վաճառքի կանոնները։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ շրջանառության թույլատրվում է միայն բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակները։
  2. Արգելվում է հրագործական արտադրատեսակների շուկայահանումը առանց պարտադիր համապատասխանության հավաստման և մակնշման։ Ընդ որում համապատասխանության սերտիֆիկատի կամ հավաստագրի մեջ նշելով դրա վտանգավորության դասը։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքում հրագործական արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության ազգային նշանով:
  1. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանը ազատ վաճառվող հրագործական արտադրատեսակների վաճառքը իրականացվում է ըստ վտանգավորության դասի՝ հետևյալ տարիքային սահմանափակմամբ՝
  • Հրագործական արտադրանքի 1-ին դաս՝ 12 տարին չլրացած անձանց
  • Հրագործական արտադրանքի 2-րդ դաս՝ 16 տարին չլրացած անձանց
  • Հրագործական արտադրանքի 3-րդ դաս՝ 18 տարին չլրացած անձանց։
  1. Բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրանքների փաթեթվածքում պետք է զետեղված լինի սպաողի համար անհրաժեշտ տեղեկատվությունը հրագործական արտադրանքի անվտանգ շահագործման վերաբերյալ։
  2.           Բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրանքների վաճառքը իրականացվում է այն առևտրի օբյեկտներում կամ առևտրի իրականացման վայրերում, որտեղ ապահովվում է արտադրանքի պահպանությունը, բացառվում է դրանց վրա արևի ուղիղ ճառագայթների և մթնոլորտային տատանումների ազդեցությունը։
  3. Վաճառողը գնորդի համար ապահովում է ցուցադրված 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրանքների նմուշների վրա զետեղված տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորությունը և բացառում է գնորդի կողմից արտադրատեսակների հետ զննումից բացի որևէ այլ գործողության իրականացումը։
  4. Ոչ պիտանի դարձած հրագործական արտադրանքների ժամանակավոր պահումը պահեստներում թույլատրվում է միայն հատուկ առանձնացված վայրում և նախազգուշացնող տեղեկատվության առկայությամբ։
  5. Բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից  վաճառքի թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի:»:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Անվտանգություն բնագավառ» բաժինը ուժը կորցրած ճանաչել։

 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1. Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ  և 2.2-րդ կետերով`

 

«1

2

3

4

5

6

7

8

9

10

2.1.

Տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների շրջանառություն

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ:

2.2

Տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների շահագործում

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ»:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«41.1) սահմանում է համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման անցկացման  թույլատրելի վայրը»

Հոդված 2. Օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 43-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«43. Համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման անցկացման  թույլատրելի վայրի որոշումը ընդունելուց հետո մեկ օրյա ընթացքում այն տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ հնարավորություն ընձեռնելով բնակչությանը նախապես տեղեկանալու սպասվող հրավառության մասին»

Հոդված 3. Օրենքի  45-րդ հոդվածի 1-ին մասի 10)-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«10) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքի թույլտվություն»։

         
ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 38)-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«38) սահմանում է համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման անցկացման  թույլատրելի վայրը։»։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով՝ հետևյալ խմբագրությամբ․

«14.1) Համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման անցկացման  թույլատրելի վայրի որոշումը ընդունելուց հետո մեկ օրյա ընթացքում այն տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ հնարավորություն ընձեռնելով բնակչությանը նախապես տեղեկանալու սպասվող հրավառության մասին»

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1)-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«14․1) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքի թույլտվություն»։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 19)-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2 Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19)-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«19) համայնքի վարչական տարածքում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար հիսուն հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ.»

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 98-րդ հոդվածից հետո լրացնել նոր 98․1 հոդված հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 981  Հրագործական արտադրատեսակների՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ շահագործմանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը

  1. Հայաստանի Հանրապետությունում գործող անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող հրագործական արտադրատեսակների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով շայագործումը կամ ներմուծումը կամ իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մինչև հաջորդ ստուգումը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

  1. Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա հրագործական ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

3․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հրագործական ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

4․ Առանց լիցենզիայի Տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների շրջանառության կամ շահագործման գործունեություններով զբաղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:

5․ Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

6․ Հրավառության կազմակերպման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում հրավառության իրականավումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։»:

7․ Առանց թույլտվության համայնքի տարածքում բնակչությանը ազատ վաճառվող 1-ից 3-րդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։»:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերության բ) կետում «նյութեր» բառից հետո լրացնել «,հրագործական արտադրանքներ» բառերը:

  • Обсуждалось

    02.11.2020 - 18.11.2020

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Безопасность, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2698

Принт