-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
արձանագրային
……… 2017 թվական
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին՝ համաձայն Հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության արձանագրային
---- -------------- ---- որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Փաստաթուղթը մշակող մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ամփոփ համառոտագիրը
1. Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:
2. Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։
3. Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:
Ներածություն
4. «Արևելյան գործընկեր» (ԱԳ) երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ներկայացնում են ռազմավարական տեղադրությամբ կարևոր տնտեսական տարածաշրջան, որտեղ ՀՆԱ-ի միջին աճը 2010թ. կազմել է 5.4%: Տարածաշրջանի բոլոր երկրներում փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժերը:
5. Այնուամենայնիվ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և բիզնեսի վարման ստեղծված անբարենպաստ պայմանների արդյունքում ՓՄՁ-ն այս տարածաշրջանում ապահովում է աշխատատեղերի 50%-ը միայն (այս ցուցանիշը ՏՀԶԿ երկրներում կազմում է 60-70%) և համախառն ավելացված արժեքի 30%-ը (55%` ՏՀԶԿ երկրներում):
6. Սկսած 2000թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնողական մոտեցում է ցուցաբերում ՓՄՁ աճի խթանմանը: Այս ընթացքում հիմնական զարգացումներն են եղել ՓՄՁ քաղաքականության իրականացման գործակալության հիմնումը, ՓՄՁ աջակցության խորհրդի ստեղծումը և ՓՄՁ նոր ռազմավարության մշակումը՝ սկսած 2012թ.:
7. 2011թ. ՓՄՁ-ների պաշտոնական սահմանումները համապատասխանեցվեցին ԵՄ սահմանումներին: Այս և մի շարք այլ կարգավորումների պարզեցման զանգվածային նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանը առավելագույն միավորներն է վաստակել գործառնական միջավայրում:
8. Նշված իրավիճակում ձևավորվում են հետևյալ առաջնահերթությունները.
ա. Մշակել և հաստատել ՓՄՁ զարգացման ռազմավարությունը և շարունակել հանրային-մասնավոր երկխոսությունների վրա հիմնված բիզնես միջավայրի բարեփոխումները: Ռազմավարությունը պետք է ներառի ձեռներեցության ռազմավարական զարգացումը ուսումնառության համակարգում, շեշտադրի հմտությունների զարգացումը փոքր բիզնեսում և կանանց ձեռներեցության աջակցությունը:
բ. Բարձրացնել հանրային-մասնավոր խորհրդատվությունների արդյունավետությունը՝ քաղաքականության մշակման քննարկումների մեջ՝ ՓՄՁ ներկայացուցիչների ներգրավվածության մեծացման միջոցով:
գ. Առաջնահերթություն սահմանել ՓՄՁ ֆինանսավորման, նորարարության և արտահանման խթանման ուղղություններով: Որպես օրինակ կարող է ծառայել ՓՄՁ քաղաքականության գործիքների սահմանումը, որոնք կհասցեագրեն տնտեսության առանցքային ճյուղերում (ագրոբիզնես, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և շինարարություն) ՓՄՁ-ների հատուկ կարիքները:
9. Ունակությունները, որոնք անձին օգնում են կյանքում հաջողությունների հասնելու համար, սկզբնավորվում են կրթության դեռևս վաղ տարիներին: Այդ իսկ պատճառով կրթության տարբեր մակարդակներում` սկսած տարրական դպրոցից, սովորողների մեջ պետք է դաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծագործելու կարողությունը, նորարարությունը, նախաձեռնողական ոգին, ինքնավստահությունը, սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվության զգացումը:
10. Ըստ Ազգային կրթակարգի` տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն ուսումնական բնագավառը հնարավորություն է տալիս` ապահովելու սովորողների աշխատանքային դաստիարակությունը` ուսումնական հաստատությունում և դրանից դուրս գործնական, այդ թվում գյուղատնտեսական և տեխնիկական աշխատանքների միջոցով, սերմանելու հարգանք աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ, ձևավորելու խնայողական վերաբերմունք բնության և այլոց աշխատանքի արդյունքների նկատմամբ, ինչպես նաև զարգացնելու սովորողների` գեղեցիկը կյանքում մարմնավորելու կարողությունը, յուրացնելու տարբեր նյութերի հետ կենցաղում աշխատելու կարողություններ, ստեղծագործական, տեխնիկական և տնտեսական նախագծերի միջոցով զարգացնելու գործարարության համար անհրաժեշտ կարողություններ:
11. Քանի որ ձեռներեցությունը անձի հենց այն գլխավոր ունակություններից է, որն անհրաժեշտ է ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար, գնալով առավել կարևոր և հրատապ է դառնում կրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման ապահովումը:
12. Ձեռնարկատիրական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:
13. Ձեռնարկատիրական կրթության ներդրումը չի ենթադրում, որ բոլոր սովորողները պետք է անպայման դառնան ձեռներեցներ և ուղղված չէ միայն գործարարություն սովորեցնելուն, ստարտափներ կամ այլ տեսակի ձեռնարկություն հիմնելուն: Ձեռնարկատիրությունը կարևոր ունակություն է բոլորի համար: Լայն առումով այն սովորեցնում է անձին` ինչպես իր երազանքները դարձնել իրականություն: Այն խրախուսում է նրանց լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը: Ձեռնարկատիրական կրթությունից ձեռք բերած կարողությունները սովորողները կարող են կիրառել իրենց ողջ կյանքի ընթացքում, տանը և աշխատավայրում` անկախ իրենց ընտրած մասնագիտությունից:
Նախապատմություն. Խնդիրներ, նպատակներ
14. 2012թ. ՓՄՁ քաղաքականության համաթիվը քաղաքականություն մշակողների համար գործիք է, որը կոչված է բացահայտելու ՓՄՁ-ի իրական ներուժն աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի նպաստման գործում: Համաթիվը կառուցվում է քաղաքականության 92 ցուցանիշների հիման վրա և ներկայացնում է Փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ, Small Business Act for Europe) 10 սկզբունքների համաձայն ՓՄՁ ազգային քաղաքականության գնահատման հայեցակարգ: Համաթիվը բացահայտում է ուժեղ և թույլ կողմերը քաղաքականության մշակման և իրականացման ասպարեզում և յուրաքանչյուր երկրի համար առաջադրում է առաջնահերթ բարեփոխումների ցանկ: Այն կառուցված է 2006թ., 2009թ. և 2012թ. արևմտյան բալկանյան երկրներում կիրառած օրինակների և «MEDA» տարածաշրջանի (ԵՄ-ի հարավային հարևանություն) 2008թ. գնահատման հիման վրա:
15. Վերջին տասնամյակում բարելավվել է բիզնես միջավայրը: Ընկերությունների գրանցման գործընթացների բարեփոխումները նվազեցրել են կարգավորումների ավելորդ բեռը: Օրենսդրական բարելավումները նվազեցրել են ՓՄՁ-ի համար վարչական և օրենսդրական արգելքները:
16. Հայաստանում սկսել են իրականացնել իրավական և կարգավորումների դաշտի բարեփոխումներ՝ ընդլայնելով ֆինանսական ոլորտը, որը ներկայումս ՓՄՁ-ի արտաքին ֆինանսավորման հիմնական աղբյուրն է:
17. Ամրապնդվել է ՓՄՁ զարգացման ինստիտուցիոնալ հենքը: Հայաստանը առաջընթաց է գրանցել հանրային-մասնավոր երկխոսությունների և միջգերատեսչական համակարգման միջոցով, հատկապես ՓՄՁ-ին ուղղված քաղաքականությունների և ինստիտուտների զարգացման ասպարեզում:
18. Այնուամենայնիվ, դեռևս առկա է նպատակային քաղաքականությունների անհրաժեշտություն՝ ուղղված ՓՄՁ-ի համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը և ձեռներեցության խթանմանը:
19. Չնայած նրան, որ ֆինանսավորման հասանելիության ապահովման բնագավառում առկա են մի շարք հաջողված փորձեր (օրինակ՝ վարկային երաշխիքների համակարգեր, միկրոֆինանսավորում, մասնավոր ռիսկային կապիտալ), այնուամենայնիվ բացակայում են արդյունավետ քաղաքականությունները:
20. Հայաստանում պետք է խթանվի ձեռնարկատիրական մտածելակերպը և զարգացնել ձեռնարկատիրական հմտությունների արդյունավետ քաղաքականություն՝ հիմնվելով պոտենցիալ գործարար առաջնորդների վերապատրաստման կարիքների վրա:
21. Ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը կնպաստեն նաև կանանց ձեռներեցության խթանմանն ուղղված մեխանիզմները:
22. ՓՄՁ-ի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ: Առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու և քաղաքականության գործիքների մոնիթորինգի և գնահատման համակարգի բարելավման համար անհրաժեշտ է արդիական, ճշգրիտ և համակողմանի տեղեկատվություն, որտեղ առավել բարենպաստ պայմաններ են գործում, թեև առկա են որոշակի մարտահրավերներ.
ա. Արդյո՞ք ՓՄՁ-ներին տրամադրվում են որակյալ վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:
բ. Ինչպե՞ս են երկրներում գնահատվում վերապատրաստման և ուսումնառության արդյունքները:
23. Բոլոր ԱԳ երկրները քաղաքային և գյուղական կենտրոնների միջոցով ՓՄՁ- ներին վերապատրաստման ծառայություններ տրամադրելու համար մշակել են քաղաքականություն և հատկացրել ռեսուրսներ, ներառյալ առցանց գործիքները: Տարածաշրջանում դեռևս հասանելի չեն հատուկ խմբերին (ինչպիսիք են երիտասարդ ձեռնեռեցները, կանայք և արագ աճող ձեռնարկությունները) հասցեագրող քաղաքականությունը և մեխանիզմները:
23. Հայաստանում պարբերական կարգով գնահատման են ենթարկում ՓՄՁ-ների կարիքները վերապատրաստման բնագավառում, սակայն նման նախաձեռնությունները հիմնականում իրականացվում են ոչ պարբերաբար վերապատրաստման ծառայություններ տրամադրողների և գործատուների անհատական ջանքերով: ԱԳ երկրներից ոչ մեկում չի գործում որակի ապահովման ազգային ենթակառուցվածք՝ վերապատրաստման որակի կամ ուսումնառության արդյունքների գնահատման կամ վերապատրաստման դասընթացների միջազգային հավատարմագրման համար:
24. Նշված իրավիճակում ձևավորվում են հետևյալ առաջնահերթությունները.
ա. ՓՄՁ հմտությունների զարգացման բնագավառում քաղաքականության բարելավման և ռեսուրսների բաշխման օպտիմիզացման նպատակով վերապատրաստման կարիքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական հավաքագրում:
բ. Որակի վերահսկման և ինստիտուցիոնալ աջակցությանը նպատակաուղղված մեխանիզմների մշակում սկսնակ ընկերությունների և արագ աճող ձեռնարկությունների համար:
գ. Բիզնես համայնքի և կառավարության համաձայնությամբ ընտրված չափանիշների օգնությամբ վերապատրաստման, խորհրդատվության և ֆինանսական աջակցության մեխանիզմների միջև կապերի ապահովում:
25. Այնուամենայմիվ, վերը նշված բոլոր գործողություններով հանդերձ, Հայաստանի համար առաջնային կարևորություն է հանդիսանում տնտեսական մրցակցային լայն աճի ապահովման գերխնդիրը: Որպես մարտահրավեր է դիտարկվում արտաքին առևտրի ընդլայնումը:
26. Փոքր և միջին ձեռնարկությունները, սակայն, հնարավորություններ չունեն օգտվելու Եվրոպական Միության կողմից տրամադրվող լայն շուկայական հնարավորություններից: Դրա հիմնական խնդիրը տնտեսական քաղաքականությամբ, առևտրի խթանման ու մասնագիտական որակավորման քաղաքականությունն իրականացնող հաստատությունների ոչ բավարար կարողություններն են:
27. Հայաստանի համար մեկ այլ կարևորագույն խնդիր է երիտասարդների համար ապահովել կրթություն, որի արդյունքում նրանք հետագայում կունենան իրենց կայուն տեղն ու դերը աշխատաշուկայում՝ այդպիսով ամրապնդելով սերտ կապը կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև:
28. Արդիական է դարձել ձեռնարկատիրական ուսուցման ներդրումը հանրակրթական, ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաշվի առնելով երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության բացահայտման և զարգացման կարևորությունը:
29. Ձեռնարկատիրական կրթությունն ուղղված է երիտասարդների մոտ նախաձեռնության և ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ստեղծագործական ու նորարարական հմտությունների խթանմանն ու որոշումներ կայացնելու, պլանավորելու և իրենց սեփական նախագծերը ղեկավարելու հնարավորությունների ընձեռնմանը:
30. ՀՀ հանրակրթության նպատակներից մեկը աշխատանքային պատրաստվածություն ունեցող անձի ձևավորումն է: Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի, չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, գրավոր և բանավոր ճիշտ հաղորդակցվելը, զգացմունքները կառավարելը և այլն:
31. Հաճախ ձեռնարկությունները ստիպված իրենք են կազմակերպում դասընթացներ՝ այդպիսի պարզագույն հմտությունները նրանց սովորեցնելու համար: Մինչդեռ այդ հմտությունները, գործարար ոլորտի կարծիքով, նրանք պետք է ձեռք բերեին հանրակրթության տարիներին:
32. Սա, իհարկե, վերաբերում է միայն այսօրվա խնդիրներին: Խնդիրն ավելի է բարդանալու ապագայում` կապված տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, կլիմայական փոփոխությունների հետ: Այսօր պահանջարկ ունեցող շատ աշխատանքներ ապագայում պարզապես գոյություն չեն ունենալու: Այդ աշխատանքները կկատարվեն արհեստական բանականության միջոցով գործադրվող էլեկտրոնային սարքավորումների, ռոբոտների, համակարգիչների միջոցով: Ստացվում է, որ 21-րդ դարի կրթությունը սովորողներին պետք է նախապատրաստի այնպիսի աշխատանքերի համար, որոնք դեռևս գոյություն չունեն:
33. Այսօրվա սովորողը ապագայում օգտագործելու է տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ և օգտվելու է այնպիսի նորարարություններից, որոնք այսօր դեռևս չեն ստեղծվել: Այսպիսի հանգամանքներում հանրակրթությունը սովորողներին պետք է պատրաստի որոշ չափով անորոշ ապագայի համար:
34. Ձեռնարկատիրական կրթությունը հենց այն գործիքն է, որը կնպաստի սովորողների շրջանում աշխատանքային հիմնական հմտությունների ձևավորմանը: Հաշվի առնելով, որ ներկայումս աշակերտները կրթական նպատակներով որպես ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք շրջապատված լինելու տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին:
35. Ձեռնարկատիրական կրթությունը կնպաստի նաև սեփական ջանքերով և նախաձեռնությամ հիմնելու սեփական գործը` նպաստելով աշխատատեերի ընդլայնմանը, գործազրկության նվազեցմանը և զբաղվածության մեծացմանը:
Առաջարկվող լուծումներ, առավելություններ
36. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ձեռնարկատիրական ուսուցման ծրագրերի իրականացման հիմնական շահառուներից մեկը:
37. Պետական քաղաքականության մոտեցումը պետք է սևեռված լինի ձեռնարկատիրության կայացմանն ու զարգացմանն ուղղված համակարգված քայլերին, ֆորմալ և ինֆորմալ կրթության բոլոր մակարդակներում: Ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը բոլոր կրթական մակարդակներում ապահովելու համար անհրաժեշտ է.
Հանրակրթություն
38. Հանրակրթության ոլորտում նպատակահարմար է ձեռնարկատիրական կրթության տարրերը ներդնել առաջիկա 4 տարվա ընթացքում. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ հիմնական դպրոցում ինտեգրման, ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում՝ առանձին առարկայի ուսուցման միջոցով:
39. Ձեռնարկատիրական կրթությունը սովորողներին պետք է ապահովի հետևյալ հիմնական կոմպետենցիաներով.
1) տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նոր ձեռնարկություն կամ ստարտափ հիմնելու և այն գործարկելու համար,
2) իրավիճակները քննարկելու, դրանք հասկանալու, ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու կարողություն,
3) նախաձեռնողականություն և հնարավորությունները բացահայտելու և գնահատելու կարողություն,
4) մտքեր, մտահղացումներ, բիզնես գաղափարներ ստեղծելու և դրանք ներկայացնելու կարողություն,
5) նորարարությունները հասկանալու և գնահատելու, ինչպես նաև նորարարություններ մտածելու կարողություն,
6) բիզնես պլան, ինչպես նաև ցանկացած գործողությունների պլան կազմելու կարողություն,
7) տեխնիկական և տեխնոլոգիական նորամուծությունները գնահատելու և դրանք կիրառելու կարողություն,
8) անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու կարողություն,
9) շուկայական հետազոտություններ կատարելու կարողություն,
10) փող վաստակելու հնարավորությունները հասականալու կարողություն,
11) վաստակած շահույթը ճիշտ օգտագործելու կարողություն,
12) ժամանակը ճիշտ կառավարելու և իրատեսական պլաններ կազմելու կարողություն,
13) արդյունավետորեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու, ժողովներ և հանդիպումներ կազմակերպելու կարողություն,
14) ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու կարողություն,
15) կառավարչական հմտություններ զարգացնելու կարողություն,
16) կարողանալ պատկերացնել, թե ողջ նախագծի իրականացումը ինչպիսի առաջադրանքների կատարում է պահանջում, կարողանալ որոշել այդ առաջադրանքների կատարման իրական ժամկետները և պատասխանատուներին, հասկանալ ռիսկային գործոնները և ակնկալվող արդյունքները,
17) կարողանալ վերլուծել ստացված տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության կիրառել այն,
18) կարողանալ պատկերացնել` ինչպես են ստեղծվում ստարտափները` սկսնակ ձեռնարկությունները, կամ այլ տեսակի ձեռնարկությունները և կրթական ծրագրի շրջանակներում ստեղծել սեփական ձեռնարկությունը:
19) կարողանալ բացահայտել և հասկանալ հաջողակ ձեռներեցների և ներդրողների գործունեությունը, ինչպես նաև պատկերացնել, թե ինչպես են նրանք արժեք ստեղծում իրենց և այլոց համար,
20) կարողանալ բացատրել` ինչ է նշանակում կազմել գործարարության ռազմավարություն,
21) կարողանալ թվարկել բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը և բացատրել դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար,
22) կարողանալ էթիկական հիմնական նորմերը կիրառել իր շրջապատում,
23) կարողանալ նկարագրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ:
Ինտեգրման սկզբունքները և մեթոդները
40. Ձեռնարկատիրական կրթության տարրեր նախատեսվում է ներդնել «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով՝
1) Տարրական դպրոցի 2-4 դասարաններում
2) Հիմնական դպրոցի 5-7 դասարաններում
41. Տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը՝
1) չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնի սովորողների համար,
2) դասավանդման տեսանկյունից պետք է լինի հետաքրքիր և դյուրըմբռնելի,
3) ձեռներեցության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մատուցվի փոքր չափաբաժիններով, ներկայացվի պարզ, մատչելի և գրավիչ ձևերով՝ խուսափելով տվյալ տարիքի երեխայի կյանքին չառնչվող տեղեկատվություն հաղորդելու գայթակղությունից,
4) պետք է կրի ինտերակտիվ բնույթ՝ հենվելով աշակերտակենտրոն ուսուցման առավելությունների վրա,
5) ինտեգրվող և հիմնական նյութը պետք է փոխլրացնեն միմյանց՝ կազմելով ամբողջական միավոր, առանց ձախողելու դասի նպատակը:
Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի բովանդակությունը
42. Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրումը նպաստում է սովորողի այնպիսի որակների ձևավորմանը, որոնց շնորհիվ նա կկարողանա իր գիտելիքներն ու հմտությունները կիրառել հետևյալ ուղղություններով.
43. Ձեռներեց և ձեռնարկատիրություն (ձեռներեցություն)
1) Բիզնես գաղափար և բիզնես պլան
2) Շուկայի հետազոտություն և վերլուծություն
3) Ինչպես ստեղծել ձեռնարկություն. բիզնեսը որպես իրավական միավոր
4) Բիզնես էթիկա, աշխատանքային էթիկա
5) Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
44. Ձեռնարկատիրական կրթության գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի այն տարրերը, որոնք ինտեգրված ձևով ներառվելու են «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակության մեջ, առարկայական ծրագրերի կառուցվածքային էական փոփոխություններ չեն պահանջում:
45. Տեխնոլոգիայի առարկայական ծրագրերում ոչ թե առանձին թեմաներ և դասաժամեր են հատկացվելու ձեռներեցական գիտելիքների համար, այլ տեխնոլոգիայի նյութի ուսուցմանը զուգընթաց սահմանվելու է նաև ձեռներեցական կարողությունների ձևավորման նպատակ: Իսկ վերջինիս իրականացման համար ծրագրվում է դիտարկել գործարար ոլորտի այնպիսի իրավիճակներ, օրինակներ, առաջադրանքներ, խաղեր, որոնց իրականացումը և կատարումը անմիջական առնչություն ունեն ուսուցանվող նյութի բովանդակության և կիրառության հետ
46. Ձեռնարկատիրական կրթության ներդրման հիմք է հանդիսանում նաև Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության ծավալած գործունեությունը, որը ՀՀ հանրակրթության բնագավառում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության ծրագրեր է իրականացնում դեռևս 1992 թվականից: 1992 թվականից առ այսօր կազմակերպության կողմից վերապատրատվել է շուրջ 1500 ուսուցիչ, վերոհիշյալ ծրագրերին մասնակցել է ավելի քան 200 000 աշակերտ:
47. Կազմակերպության կողմից մշակվել և հրատարակվել են այդ ոլորտներին առնչվող ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ` կիրառական տնտեսագիտություն, ձեռնարկատիրական կրթություն, աշակերտական գործարար ընկերություններ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ:
48. Կազմակերպությունը անդամակցում է Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպությանը, որն աշխարհում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն տրամադրող ամենահզոր կառույցն է: Վերոնշյալ ձեռնարկները Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպության հեղինակած ուսումնական նյութերի վերամշակված և տեղայնացված տարբերակներն են, որոնք տարիներ ի վեր փորձարկվել են հանրապետության հարյուրավոր դպրոցներում:
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Բովանդակային միջուկ` 2-րդ դասարան
Ձեռներեց և ձեռներեցություն (ձեռնարկատիրություն)
Ինչ է բարիքը, և ով է ստեղծում այն: Ով է ձեռներեցը: Ինչ է ձեռներեցությունը (ձեռնարկատիրությունը): Բարիքի տեսակները. ապրանքներ և ծառայություններ: Ինչպիսին պետք է լինի ձեռներեցը, և ինչ հատկանիշներ պետք է նա ունենա: Ինչ է ռիսկը:
Բիզնես գաղափար
Մտքի/ մտահղացման ձևակերպում: Մտքի/ մտահղացման իրականացում:
Բիզնես պլան
Աշխատանքային պլանի կազմում:
Բիզնես էթիկա
Ինչ է էթիկան: Էթիկական նորմեր:
Բովանդակային միջուկ` 3-րդ դասարան
Բիզնես գաղափար
Ձեռներեց, ձեռներեցական միտք, գաղափար: Նոր մտքի/ մտահղացման ստեղծում:
Մտքերի/ մտահղացումների համեմատում:
Շուկայի հետազոտություն
Ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացում / կարծիքների
բացահայտում: Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների վերլուծություն, արդյունքների ամփոփում:
Բովանդակային միջուկ` 4-րդ դասարան
Ձեռներեց և ձեռնարկատիրություն
Ինչպես է ձեռներեցը ռիսկի դիմում որևէ ապրանք/ ծառայություն ստեղծելիս:
Բիզնես գաղափար
Բիզնես գաղափարի ձևակերպում:
Ցանկություններ, կարիքներ. Սակավություն
Ինչ են ցանկությունները և կարիքները: Ինչ է սակավությունը:
Ապրանքներ և ծառայություններ
Ինչ է ծառայությունը: Ինչ է ապրանքը: Ապրանքի և ծառայության տարբերակումը:
Շուկա. Արտադրողներ, վաճառողներ և սպառողներ
Ովքեր են արտադրողները, վաճառողները և սպառողները: Ինչ է շուկան:
Բիզնես պլան
Ինչ է Բիզնես պլանը: Բիզնես պլանի կազմում աշակերտների կողմից
Բիզնես էթիկա
Էթիկական նորմերի կարևորությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ:
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
Բովանդակային միջուկ` 5 –րդ դասարան
Ձեռներեց և ձեռներեցություն
Հաջողակ ձեռներեց լինելու անձնական հատկանիշները: Հաջողակ ձեռներեց լինելու մասնագիտական գիտելքիները և հմտությունները: Ռիսկ: Ռիսկի գնահատում: Աշխատանք: Աշխատանքային հմտություններ: Ինքնազբաղվածություն և վարձու աշխատանք:
Բիզնես էթիկա
Էթիկական նորմեր
Սոցիալական ձեռներեցություն
Ինչ է սոցիալական ձեռներեցությունը:
Բովանդակային միջուկ` 6 –րդ դասարան
Արտադրության գործոններ և ռեսուրսներ
Որոնք են արտադրության գործոնները
Նորարարություն և ստեղծարարություն
Նորարարությունների և նոր գաղափարների ստեղծման գործընթացը: Ստեղծարարություն:
Շուկայի հետազոտություն
Հարցաշարի կազմում, հարցումների անցկացման կազմակերպում, շուկայական պահանջարկի ուսումնասիրություն
Բիզնես պլան
Բիզնես պլանի կազմում աշակերտների կողմից
Ձեռներեցության շարժիչ ուժը
Ինչ են արտադրության ծախքերը: ինչ է ինքնարժեքը: Ինչ է եկամուտը: Ինչ է շահույթը և ինչպես է այն հաշվարկվում: Շահույթի ակնկալիքը` որպես ձեռներեցության շարժիչ ուժ
Գովազդ
Գովազդի տեսակները: Գովազդի դրական և բացասական կողմերը: Գովազդի պատրաստում աշակերտների կողմից:
Շուկայի հետազոտություն
Շուկայի վերաբերյալ տվյալների հավաքում և ուսումնասիրում
Խելացի սպառող
Ինչ է նշանակում լինել խելացի սպառող: Ապրանքի պիտակը: Ինչպես ճիշտ հասկանալ պիտակի վրայի տեղեկությունները:
Սոցիալական ձեռներեցություն
Ինչ է սոցիալական ձեռներեցությունը: Ինչու է այն կարևոր: Ինչ է կամավորությունը:
Բովանդակային միջուկ 7 – րդ դասարան
Աշխատանքի կազմակերպումը
Աշխատանքային անվտանգություն: Անվտանգ աշխատանքային միջավայր և պայմաններ Աշխատանքի բաժանում:
Աշխատանքային էթիկա
Ինչու է կարևոր աշխատանքային էթիկան: Աշխատանքային էթիկայի նորմերը և դրանց կիրառությունը:
Ինչպես ընդունվել աշխատանքի
Ինչպես ճիշտ նախապատրաստվել հարցազրույցներին: Ինչպես լրացնել ինքնակենսագրական թերթիկը: :
Ապրանքանիշ, հեղինակային իրավունք
Ինչ է ապրանքանիշը: ինչպես է այն պաշտպանվում: Ինչ է հեղինակային իրավունքը: Ինչպես է այն պաշտպանվում:
Սպառողի իրավունքները
Ապրանքի/ ծառայության անվտանգությունը որպես սպառողի իրավունք:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Բովանդակային միջուկ` 10 – րդ դասարան
Ինչ է տնտեսագիտությունը
Ինչ է տնտեսագիտությունը, և ինչու է այն կարևոր: Ինչպես են բաշխվում ապրանքները և ծառայությունները շուկաների և ազատ փոխանակության միջոցով: Ինչ է սակավությունը և այընտրանքի գինը: Ինչ են արտադրության գործոնները: Ինչ են այընտրանքը, սահմանային ծախքն ու սահմանային օգուտը և ինչպես են դրանք ազդում մեր ամենօրյա որոշումների վրա:Ինչ հիմնական տնտեսական ընտրություններ են կատարվում հասարակության մեջ:
Պահանջարկ, առաջարկ, շուկայական հավասարակշռություն
Ինչ դեր են խաղում գները շուկայական տնտեսության մեջ: Ինչ է պահանջարկը և ինչպես է այն ներկայացնում գնի ազդեցությունը: Ինչ կապ գոյություն ունի անհատական պահանջարկի և շուկայական պահանջարկի միջև: Ինչ է պահանջարկի գնային առաձգականությունը: Ինչ է առաջարկը և ինչպես է այն արձագանքում գնի ազդեցությանը: Ինչ կապ գոյություն ունի շուկայական առաջարկի և վաճառողների անհատական առաջարկի միջև: Ինչ է առաջարկի առաձգականությունը և ինչով է այն պայմանավորված: Ինչ է հավասարակշիռ գինը: Ինչպես են հավասարակշիռ գները բաշխում ապրանքները և ծառայությունները: Ինչպես են առաջարկի և պահանջարկի փոփոխությունները հանգեցնում հավասարակշիռ գների փոփոխության: Ինչպես են հավասարակշիռ գները կարևոր տեղեկատվություն տալիս և խթանում սպառողներին և արտադրողներին:
Ազատ ձեռնարկատիրություն
Որոնք են ազատ ձեռնարկատիրության հենասյուները: Ինչ դեր ունի շահույթը ազատ ձեռնարկատիրական համակարգում: Տնտեսության կազմակերպման այլ համակարգերը: Գործարար կազմակերպությունների ձևերը, դրանց առավելությունները և թերությունները:Ինչպես է տեղի ունենում շրջապտույտ տնային տնտեսությունների և գործարար ձեռնարկությունների միջև: Ինչ է փողը: Որոնք են փողի գործառույթները: Ինչ դեր ունի ձեռներեցությունը տնտեսության աճի գործում:
Սպառողներ, խնայողներ և ներդրողներ
Որոնք են տնային տնտեսությունների եկամուտների հիմնական աղբյուրները: Ինչ դեր ունի անձնական բյուջեն սպառողի և խնայողի տեսանկյունից: Սպառում և խնայում: Ներդրումները և հարստության աճը:Վարկ: Ապահովագրություն: Սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը ազատ ձեռնարկատիրական համակարգում:
Գործարարության ֆինանսավորումը
Ինչպես են ֆինանսական շուկաները նպաստում գործարարությանն անհրաժեշտ կապիտալային ռեսուրսների ձեռք բերմանը: Ինչ են բաժնետոմսերը: Ին է արժեթղթերի շուկան: Ինչ է հաշվեկշիռը և ինչ է տեղեկագիրը:
Արտադրություն և արտադրողականություն
Ինչ է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և ինչպես է այն չափվում: Ինչ է բնակչության կենսամակարդակը: Ինչպես են ՀՆԱ-ի փոփոխությունները և արտադրողականությունը ազդում բնակչության կենսամակարդակի վրա: Որոնք են արտադրողականության աճի հիմնական գործոնները: Ինչու են արտադրության ծախքերը փոխվում` կախված արտադրության ծավալի փոփոխությունից:
Ինչպես են մրցակցում ձեռնարկությունները
Մրցակցությունը և շուկայի կառուցվածքը: Զուտ մրցակցությունը և զուտ մոնոպոլիան: Մոնոպոլիստական մրցակցություն և օլիգոպոլիա: Շուկայավարություն (մարկետինգ):
Աշխատանք և սոցիալական երաշխիքներ
Ինչպես են շուկայական ուժերը ազդում աշխատավարձի վրա: Աշխատանքային ռեսուրսների շարժը:Գործազրկությունը, դրա տեսակները և հետևանքները:Աղքատությունը և դրա հաղթահարման ուղիները: Եկամտի բաշխումը:
Կառավարությունը և տնտեսությունը
Պետական քաղաքականությունը տնտեսության մեջ: Կառավարության դերը տնտեսության մեջ: Պետությունը` որպես իրավարար: Կառավարությունը` որպես կառավարիչ: Կառավարությունը` որպես մասնակից: Պետական որոշումնեն իր լրումն շուկայական որոշումների: Պետական և մասնավոր հատվածների փոխազդեցությունը: Ինչպես է կառավարությունը ծախսում փողը: Որոնք են կառավարության եկամտի աղբյուրները: Հարկեր: Պետական բյուջե:
Փող և ֆինանսկան հաստատություններ
Ինչ է փողը և ինչով է այն բնութագրվում: Ինչ ծառայություններ են մատուցում բանկերը և ֆինանսկան հաստատությունները: Ինչպես են բանկերը փող ստեղծում: Ինչ դեր է խաղում Կենտրոնական բանկը: Ինչու է փոխվում փողի արժեքը: Ինչ է արժեզրկումը և ինչու է այն կարևորվում:
Տնտեսկան կայունություն և աճ
Ինչ ցուցանիշներ են օգտագործվում տնտեսության վիճակը գնահատելու համար: Տնտեսական աճի գործոնները: Որոնք են տնտեսական պարբերաշրջանները. բարձրակետ, անկում, ցածրակետ, վերելք: Ինչպես է պետությունը փորձում կայունացնել տնտեսությունը: Հարկաբյուձետային և դրամավարկային քաղաքականություններ:
Բովանդակային միջուկ` 11 – րդ դասարան
Բիզնես գաղափարի մշակում և գնահատում
Բիզնես գաղափարի արժեքը: Բիզնես գաղափարների մտահղացման խոչընդոտները:
Պոտենցիալ բիզնես գաղափարների աղբյուրները:Բիզնես գաղափարների գնահատումը:
Բիզնես գաղափարի վերլուծումն` ըստ շուկայի պահանջների:Նորարարություն և ստեղծարարություն:
Շուկայի հետազոտություն և վերլուծություն
Շուկայի հետազոտության անհրաժեշտությունը: Շուկայի հետազոտության հիմնական ուղղությունները: Շուկայի հետազոտության գործընթացը: Շուկայի հետազոտության արդյունքների խմբավորում և վերլուծություն: Պահանջարկի գնահատում:
Մրցակցային միջավայրի վերլուծություն:
Բիզնես պլան
Ինչ է բիզնես պլանը և որոնք են նրա նպատակները: Ինչպես գրել բիզնես պլան: Բիզնես պլանի կառուցվածքը: Մարքետինգային պլան: Աշխատանքային պլան: Ներդրումային պլան: Ֆինանսական պլան: Վտանգների գնահատում:
Բիզնեսի համար ֆինանսական միջոցների հայթայթում
Ֆինանսական միջոցների պահանջների սահմանում:Կանոնադրական կապիտալ: Վարկ:
Արժեթղթեր:
Հարկեր
Ինչու են անհրաժեշտ հարկերը եվ այլ վճարումները: Հարկերի եվ պարտադիր վճարների տեսակները Հայաստանի Հանրապետությունում: Հաշվետվություններ:
Բիզնեսը որպես իրավական միավոր
Անհատ ձեռնարկատերեր: Իրավաբանական անձինք: Ձեռնարկությունների պետական գրանցման գործընթացը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը /ԿՍՊ/: ԿՍՊ-ի անհրաժեշտության հիմնավորումը բիզնես տեսանկյունից: Սոցիալապես պատասխանատու ներդրումներ:
Բիզնես էթիկա
Ինչ է բիզնես էթիկան: Էթիկական նոմերի կիրառումը բիզնես գործունեության մեջ:
Նախնական/արհեստագործական/ մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն
49. Մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է օգնեն ուսանողներին, բացահայտելու սեփական ձեռնարկատիրական ներուժը կարիերայի ուղղորդման միջոցով ևս, տալով նրանց ձեռնարկատիրական փորձի և նորարարությունների մասին գիտելիքներ, հմտություններ՝ ապահովելով մրցունակությունը աշխատաշուկայում ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:
50. Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հիմնական մասի պետական կրթական չափորոշիչներում արդեն իսկ ներառված են երկու մոդուլներ, որոնք կարող են ապահովել այն հմտությունների մի մասը, ինչը պահանջվում է ձեռնարկատիրական գործունեության համար:
51. Այդ մոդուլներն են՝
1) Կազմակերպության և առանձին ստորաբաժանումների գործունեության կազմակերպում
2) Կազմակերպության էկոնոմիկա և կառավարում:
52. Հաշվի առնելով այս մոդուլների ուսուցման բնագավառում ձեռք բերված փորձը և դրանց ուսումնառության արդյունքները համադրելով <<Ձեռնարկատիրական հմտություններ>> մոդուլի ուսումնառության արդյունքների հետ հնարավոր կլինի ձևավորել այն մոդուլը, ինչը թույլ կտա ամբողջացնել ամբողջական մոդուլի պահանջները: Այս դեպքում անհրաժեշտ է լինելու վերանայել մոդուլի ամբողջական գնահատման առաջադրանքի բովանդակությունը:
53. «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում փորձնական գործողությունների ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական գործողությունները.
1) ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մեթոդաբանության ներկայացում և վերապատրաստում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընտրված դասխոսների համար՝ ուսումնական պրոցեսում ամբոջությամբ ընդգրկվելու նպատակով:
2) «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ հիմնված ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մեթոդաբանության վրա:
3) Նախնականմասնագիտական/արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մոդուլի կիրառում/դասընթացների անցկացում:
4) Ծրագրիընթացիկմշադիտարկում/մոնիթորինգ:
5) Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) մասնակցությամբ «Ձեռնարկատիրություն» չափորոշիչ և մոդուլային ծրագրի կազմում:
6) Ծրագրի արդյունքների ամփոփում, դիտարկումների, առաջարկների և հետագա քայլերի ներկայացում:
54. «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակաման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում փորձնական գործողությունների ծրագրի իրականացման և մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը, աշխատաշուկայի պահանջարկին միտված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ ունենալու երկրի վարած քաղաքականությունը, աշխատաշուկայի ներկայիս զարգացումները` առաջարկվում է.
1) «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլը ներառել ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչներում:
2) Նորմատիվային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և մշակել մոդուլի ներդրման ընթացակարգ:
3) Կազմակերպել ուսումնականհաստատություններիդասավանդողների և ՄԿՈՒ կառավարում իրականացնողների վերապատրաստում:
4) Մշակել ձեռնարկներ՝ ուսանողի, դասավանդողի և ՄԿՈՒ քաղաքականություն մշակողների համար:
Բարձրագույն կրթություն
55. Բարձրագույն կրթական ոլորտի արդի հիմնախնդիրներից է մնում այն, որ կրթական ծրագրերում գերակշռում են սովորողների տեսական պատրաստվածությունը, շրջանավարտները չունեն կյանքի և մասնագիտական գործունեության համար բավարար կիրառական կարողություններ ու հմտություններ:
56. Այս խոչընդոտների հաղթահարման նպատակով բուհերի ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու, կարիերայի և ձեռներեցության զարգացմանը նպաստող դասընթացներ կազմակերպելու, գործատուների հետ կապեր հաստատելու, դպրոցների հետ կապի և համագործակցության ստեղծման նպատակով ՀՀ բուհերում (80%) ստեղծվել են «Կարիերայի կենտրոններ», որոնց նպատակներից է նաև խթանել մասնագիտական ձեռներեցության իրականացման հնարավորությունների ընձեռումը ուսանողներին:
57. Կենտրոնների կողմից իրականացվում է դիմորդների և ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործառույթ` ամբողջական տեղեկատվություն տրամադրելով աշխատաշուկայի առկա վիճակի, զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռնած հնարավորությունների և մասնագիտությունների վերաբերյալ: Շրջանավարտների և գործատուների միջև կապ հաստատելու նպատակով բուհերի և գործատուների միջև կնքվել է «Համագործակցության համաձայնագիր»:
58. Շրջանավարտների մասնագիտական կրթության և զբաղվածության արդի մարտահրավերներից մեկը կարիերայի գիտակցված ուղղորդման, պլանավորման և կառավարման հնարավորությունների ստեղծումն է: Հաշվի առնելով շրջանավարտների շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը` աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու և ինքնազբաղվածությանն ուղղված կարողությունները զարգացնելու նպատակով որոշ բուհերի ուսումնական պլաններում որպես կամընտրանքային ներդրվել է «Կարիերայի կառավարում» առարկան, որի հիմնական նպատակն է բարձրացնել ուսանողների շրջանում աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մակարդակը, ուսանողների մոտ զարգացնել աշխատաշուկայի և կարիերայի հնարավորությունների մասին տեղեկատվությունները ուսումնասիրելու կարողությունները:
59. Առարկայի դասավանդումից ակնկալվող արդյունքն է` բուհերի շրջանավարտների առանցքային կարողությունների զարգացումը` ուղղված աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և կայուն զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, այդ թվում ձեռնարկատիրական հմտությունների բացահայտմանը և զարգացմանը:
60. ՀՀ 9 պետական և 2 ոչ պետական բուհերի աշխատակիցներ մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կողմից կազմակերպված վերապատրաստումներին, ինչպես նաև «Բուհերում կարիերայի ուղղորդման աշխատանքները», «Ձեռներեցությունը որպես կարիերայի այլընտրանք» և «Կարիերայի կառավարում. Ուսանողների ձեռներեցության կարողության զարգացում» թեմաներով սեմինարներին:
61. Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման և նոր գործիքակազմի ներդրման նպատակով ութ պետական բուհեր ներառված են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Tempus Hen-Gear ծրագրի մեջ, որի շրջանակներում ուսանողների աշխատաշուկա մուտք գործելը հեշտացնելու և հետադարձ կապ ապահովելու նպատակով, ինչպես նաև գործատուների և ուսանողների միջև անմիջական կապ ստեղծելու համար որոշ կենտրոններում ներդրվել են Էլեկտրոնային հարթակներ: Շրջանավարտների հավաքագրված տվյալների հիման վրա կատարվել է փորձնական արդյունքների վերլուծություն: Նույն հարթակը թույլ է տալիս կատարել վերլուծություն` շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների վերաբերյալ:
62. Առնչվելով տնտեսագիտական առարկաների և ձեռնարկատիրության հետ՝ ոչ ձեռնարկատիրական կրթության մասնագիտություններ ստացող ոլորտի ուսանողներին մոտիվացնելու լավագույն մեթոդը դա՝ համապատասխան ոլորտի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ ներկայացնելն է:
63. Ոչ ձեռնարկատիրական կրթության մասնագիտություններ ստացող ուսանողները գործնականում կարողանում են ներկայացնել առավել արդյունավետ մտքեր, այնուամենայնիվ շատ հաճախ նրանց չի բավարարում տեսական գիտելիքներ՝ ոլորտում զբաղվելու ձեռներեցությամբ: Այս նախադրյալներով, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին նախատեսվում է ոչ ձեռնարկատիրական ուղղվածություն ունեցող մասնագիտությունների կրթական ծրագրերում ընդգրկել հատուկ դասախոսություններ մտավոր սեփականության, առտևտրային գործընթացի, մարքեթինգի և ձեռնարկատիրական կապիտալի շուրջ:
64. Այսպիսով կանխատեսվում է, որ ձեռնարկատիրական կրթության լայն կիրառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում կնպաստի նորարարական նոր նախագծերի իրագործմանը և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
-
Обсуждалось
07.06.2017 - 22.06.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Общественное обсуждение
19.06.2017 19:37
edu.am
Просмотры 9885
Принт