Находится в правительстве РА
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բացակայում է ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործումը խրախուսող մեխանիզմների, այդ թվում՝ արտոնությունների կիրառման համակարգը:
Նախագծի մշակման պահանջն ամրագրված է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածով, որի համաձայն՝ ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով պետք է սահմանվեն բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ: Վերը նշված հոդվածի համաձայն՝ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել բնօգտագործման վճարի տարբերակված դրույքաչափ ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար ջրահեռացման անհատական (տեղային) համակարգեր ստեղծելու և կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու պարագայում, տվյալ ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող ջրօգտագործողի համար` մասնավորապես կիրառելով մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործման, արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի 0.5 գործակից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծի ընդունումից հետո կբարձրանա ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, մասնավորապես, ջրային ռեսուրսների երկրոդային օգտագործման ծավալների ավելացման շնորհիվ էականորեն կկրճատվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից առաջնային ջրառը: Սա իր հերթին կբերի Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության վերացմանը կամ էական կրճատմանը:
-
Обсуждалось
19.06.2020 - 05.07.2020
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Государственные доходы, Охрана природы, Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3385
Принт