Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության          2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառա-վարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին հումքի պահման մետաղյա տարողություններ և գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ ձեռք բերելու  համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները –  Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի  հուլիս ամսից, որի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 190-Լ որոշմամբ ծրագրում կատարվել են որոշ խմբագարական փոփոխություններ՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230.0 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչև 450.0 մլն դրամ, ավելացվել է Ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և ՀՀ կա-ռավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա­մար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է  11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 336-Լ որոշմամբ ծրագրում կատարվել է լրացում, որով  Ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվել նաև գյուղացիական տնտեսություններին։

Բացի այդ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1157-Լ որոշմամբ ծրագրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգման, արդյունավետ օգտագործման ու կառավարման նպատակով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման համար ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավել 6.0 մլն դրամը սուբսիդավորվում է։

        Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերսբանկ», «Ամերիաբանկ» ՓԲԸ-ները և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ ծրագրի շրջանակներում առևտրային բանկերի կողմից ընդունվել են 81 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 4.8 մլրդ դրամի չափով, որոնցից  2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է 67 հայտ՝ 1.4 մլրդ դրամի չափով, իսկ սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 15.3 մլն դրամ:

Ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող բազմաթիվ  տնտեսավարող սուբյեկտներ բազմիցս դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և նշել, որ տնտեսությունների բնականոն գործունեության ապահովման, մթերվող հումքի ծավալների ավելացման և պահպանման, արտադրական հզորությունների ու արտահանման ծավալների ավելացման նպատակով անհրաժեշտ են հումքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ, սակայն ֆինան­սական սուղ հնարավորություններով և տրամադրվող վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով պայմանավորված դժվարություններ կան դրանց ձեռք բերելու հարցում։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ՀՀ կառավարությունը խնդիր է դրել նոր տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու ճանապարհին աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, բացի այդ ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ նախատեսվել է բարելավել գյուղատնտեսական հումքի վերամշակման գործընթացը առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ու արտադրանքի մրցունակության բարձրացման հաշվին, որը կնպաստի պարենային անվտանգության մակարդակի և արտահանման ծավալների ավելացմանն ու բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմանը:

         Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կա-ռավարության  2018 թվականի  հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան լրացում, որով ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի        N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես  նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Обсуждалось

    10.10.2019 - 26.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4930

Принт