Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Գևորգ Մալխասյան 07.10.2019 12:01:45 Առաջարկություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի վերաբերյալ՝ 1. Գտնում եմ, որ միայն բնակելի տների կամ գյուղատնտեսական շինոթյունների համար գյուղական բնակավայրերում պետք է լինի նվազ պատասխանատվության: Գյուղական բնակավայրերում հասարակական, արտադրական կամ աշլ շինությունների ինքնակամ կառուցման համար պետք է լինի ավելի խիստ պատասխանատվություն: Պետական և ոչ պետական հողմասերի վրա ինքնակամ կառույցների կառուցման համար տարբեր պատասխանատվության մջոցների կիրառումը հակասում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքը և հիշեցնում է սոցսեփականության պաշտպանության ԽՍՀՄ սկզբունքը: ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նածագծի վերաբերյալ՝ 1. Յուրացնելը և վատնելը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն չէ, այս իսկ պատճառով այն միշտ չէ որ կատարվում է պաշտոնատար անձի կողմից: Այս իսկ պատճառով լրացնել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա,» բառերով սանկցիայի լրացումը հիմնավորված չէ: Առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի մյուս հոդվածները ևս: 2. Օրենսդրքի 239-րդ հոդվածով օրենսդիրը ուղղակի առավել առավել վտանգավոր է համարել ոչ թե զենքի այլ միայն հրազենն ափութությամբ պահելը: Օրենսդիրն այլ զենքը՝ սառը զենքը, նետողական զենքը, օդամղիչ զենքը, գազային զենքը կամ ազդանշանային զենքը անփութորեն պահելու համար չի նախատեսել պատասխանատվություն: 3. Օրենսգրքի 315.1 և 315.2 հոդվածները ևս պետք է տարածվեն նաև բոլոր հողերի վրա: Հակառակ պարագայում խախտվում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամ բ նախատեսված սկզունքը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: