Добавить в избранное

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

             Անհրաժեշտությունը:

      Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է:

      Գյուղատնտեսական արտադրությունը, հիմնականում բաց երկնքի տակ իրականացվող գործունեություն է, որն անմիջականորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից: Գյուղատնտեսությունը, բացի տնտեսական բնույթի ռիսկերից, կրում է նաև տարերային աղետներով պայմանավորված կորուստներ: Հետևաբար, գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, որի պատճառով էլ ապահովագրական ընկերությունների համար այն դառնում է քիչ գրավիչ: Ավելին, այս ոլորտում արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա՝ բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում ապահովագրական օբյեկտի կառավարման համար: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար:

      Հաշվի առնելով ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ռիսկերի մեղմման գործում, դիտար­կելով բնության կողմից գյուղատնտեսությանը հասցվող պարբերական վնասները, ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումն ապահովելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտում ապահովա­գրական համակարգի ներդրման փորձնա­կան  ծրագրի իրակա­նացում:

       Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ, գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը:  Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ  նախադրյալներ կստեղծի ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար:

      

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Գյուղատնտեսությունն առանձնակի կարևորվում է գյուղական բնակավայրերի զարգացման և տնտեսավարողների եկամուտների ձևավորման ու կենսամակարդակի բարձրացման համար:  Սակայն, հարկ է նշել, որ գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ. աշխարհում հայտնի թվով 350 բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տարածքին առանձնահատուկ են թվով 110-ը։ Հետևաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ և այլն) հետևանքով զգալի կորուստներ են կրում:

      Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտան­գավոր երևույթները (երաշտ, կարկտահարություն, ցրտահարություն խորշակ,), որոնց հաճախականությունը և տևողությունը վերջին տասնամյակ­ներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի:

    Հայաստանի Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամ։ 

      Գյուղատնտեսության ոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է: Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15-ից 17 տոկոսը: Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում և Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը՝ տարեկան 4-5 դեպք:

      Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը՝ զգալիորեն նվազեցնելով գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինան­սական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի,  պարարտացման և ագրոտեխ­նիկական այլ միջոցառումների իրականացման համար:

     Գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ ապահովագրական համակարգի ներդրման համար լուծում են պահանջում մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատմանը, վերաապահովագրության ներդրմանը, համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը, ապահովագրական շուկայի կարգավորմանը, պարտադիր-կամավոր ապահովագրության զուգորդմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այդ բնագավառում պետական աջակցության ուղղությունների, չափերի, մեթոդների և մեխանիզմների հստակեցմանը:

     Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության ռիսկերը՝ ըստ ուղղաձիգ գոտիականության և տարածաշրջանների (մարզերի, համայնքների), դեռևս լիարժեք գնահատված չեն, ինչը հիմնականում պայմանավորված է տվյալների սղությամբ, դժվար հասանելիությամբ, երբեմն անվստահելիությամբ և ենթակառուցվածքների անկատարությամբ: Ուստի, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը անուղղակի կերպով կնպաստի նաև նշված խնդիրների լուծմանը։

       Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հնարավոր ուղիների և խոչընդոտների, դրանց հետագա խորքային ուսումնասիրության նպատակով, միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել, և այդ աշխատանքների իրականացումը 2014 թվականին KfW-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ պատվիրակվել է «Բիզնես և ֆինանսական խորհրդատվություն» (BFC consulting) շվեյցարական կազմակերպությանը, որի կողմից իրականացվել է ապահովա­գրական համակարգի ներդրման համապարփակ ուսումնասիրություն, պատրաստվել է տեխնիկական առաջադրանք:

       Ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ և համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձևավորելու նպատակով KfW-ի տնօրենի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 52 արձանագրային որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանության  արժանացած Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KfW-ի  միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով թիվ 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը:

       KfW-ի կողմից և միջոցներով անցկացվել է միջազգային մրցույթ, որի հաղթող է ճանաչվել միջազգային ընկերությունների Կոնսորցիումը: Վերջինս, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և այլ շահառուների հետ, ուսումնասիրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, և միջազգային լավագույն փորձին համապատասխան մշակել է Ծրագիր: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծվել է հատուկ պատասխանատու կենտրոն՝ «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպություն, որն իրականացնելու է գյուղատնտեսության ապահովագրության հատվածի ընթացիկ ղեկավարումը և զարգացումը՝ համակարգելով և կազմակերպելով աշխատանքները հիմնական շահառուների հետ։

 

      Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

       Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունված ուղենիշային ռազմավարական ծրագրերում (Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագիր, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն և այլն):

 

       Կարգավորման նպատակը և բնույթը:

         Կարգավորման նպատակն է` գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը, և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

 

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

  Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան և «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից:

 

                 Ակնկալվող արդյունքը:

         Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  1. ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք,
  2. Նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ,
  3. Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։

 

            Այլ տեղեկություններ:

  Այլ տեղեկություններ չկան:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառա­վարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

 

  • Обсуждалось

    25.09.2019 - 11.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7340

Принт