В стадии разработки
<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ
<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին>> Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 15-ի ՀO-188 oրենքի /այսուհետ՝ Օրենք/ վերնագրում և ամբողջ տեքստում <<բնապահպանական վճարներ>> բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<բնապահպանական հարկեր>> բառերով և համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
<<Ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը շրջակա միջավայրի վրա թողնում է վնասակար ազդեցություն: Ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համայնքների ցանկը և բնապահպանական հարկերից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում:
Մասհանումների չափը որոշվում է առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական հարկերի հանրագումարի չափով։
Սույն օրենքի համաձայն` մասհանումներ կատարվում են ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետելու ու հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրելու կամ պահելու համար սահմանված բնապահպանական հարկերից:
Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև uույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելուց հետո և 3-րդ ու 4-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
03.05.2017 - 29.06.2018
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 4840
Принт