Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2019 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ և 7-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու մասին» N 346-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «պետական ոչ առևտրային կազմակերպություններին» բառերից առաջ լրացնել «պետական մարմիններին ամրացված, նրանց ենթակայության» բառերը, «անհատույց» բառից առաջ լրացնել «և հիմնադրամներին» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով,

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական մարմիններին ամրացված (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության), նրանց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:»,

3) որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1.-րդ, 1.2.-րդ, 1.3.-րդ և 1.4.-րդ կետեր.

«1.1. Հաստատել ՝

1)  պետական մարմիններին ամրացված, նրանց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք, շինություններ) (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) ցանկը՝ համաձայն հավելված N 1-ի,

2) պետական մարմիններին ամրացված, նրանց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենք, շինություններ) (որոնք չունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) ցանկը՝ համաձայն հավելված N 2-ի։

1.2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետությանազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ապահովել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված Ցանկում նշված անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ցանկում ընդգրկված սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները և հանձնել Կոմիտեի տնօրինությանը,

3) պետական մարմիններին ամրացված, նրանց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործվող սույն որոշման N 1 և  N 2 հավելվածներով հաստատված ցանկերում չընդգրկված անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հանձնումն իրականացնել սույն որոշմանը համապատասխան։

1.3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ որոշման 1.2.-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված  աշխատանքներին աջակցելու, սեփականության իրավունքի գրանցման վկայականներում տեղ գտած թերությունները բացահայտելու, սեփականության իրավունքի գրանցման վկայական չունեցող անշարժ գույքի կազմը և գրանցման հետ կապված խնդիրները հստակեցնելու, ինչպես նաև տվյալ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար անհրաժեշտ ծախսերի մեծության վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, հանձնաժողովի կազմում ընդգրկելով մեկական ներկայացուցիչ տվյալ անշարժ գույքը օգտագործող պետական մարմնի, Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություններից, ինչպես նաև երկուական ներկայացուցիչ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և Կոմիտեից։

1.4. Սույն որոշման շրջանակներում Կոմիտեի տնօրինությանը հանձնված անշարժ գույքը (շենքերը, շինությունները) հաշվառվում են այն պետական մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններում (հաշվապահական հաշվեկշիռներում), որոնք փաստացի օգտագործում են այդ անշարժ գույքը:»,

4) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    11.09.2019 - 28.09.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6328

Принт

Связанные документы / ссылки