Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների տեսակներ:

Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշման հավելվածը լրացնել 2-16 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) և 2-17 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված և ներկրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) տեղեկատվական ձևերով:

 

  • Обсуждалось

    19.07.2019 - 04.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 481

Принт