Добавить в избранное

«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին»

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Ներկայումս շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի, շինությունների գնահատման կարգերի համաձայն, որոնք մշակվել են 2000-2002 թվականների անշարժ գույքի շուկայի վերլուծական տվյալների հիման վրա, և նշված կադաստրային գնահատման կարգերով սահմանված շենքերի,  շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման բանաձևերում կիրառվում են այդ վերլուծությունների արդյունքում ձևավորված բազային արժեքները, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների գործակիցների մեծությունները: Իսկ հողամասերի կադաստրային գնահատությունը հարկման նպատակով իրականացվում է 1994-2002 թվականներին ընդունված ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերի համաձայն: Արդյունքում գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների և հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, և դրանք խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից:

   ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկը, ըստ որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում  հողամասերը և (կամ) դրանց բարելավումները, և ըստ էության, հարկային օրենսգրքի կիրարկմամբ առաջնահերթություն է տրվում անշարժ գույքի «հող» բաղադրիչին: Միաժամանակ ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 228-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ շենքեր, շինությունների և հողամասերի գործող կադաստրային արժեքներն ու հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչև անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվելու անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված արժեքը:

   Հաշվի առնելով հողի ռազմավարական նշանակությունն ու անշարժ գույքի միասնական հարկի հաշվարկման միջազգային փորձը՝ անհրաժեշտություն է առաջանում «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման, որը հնարավորություն կընձեռի անշարժ գույքի հարկման նպատակով շուկայականին մոտարկված արժեքից հաշվարկելու անշարժ գույքի միասնական հարկը:

   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի ընդունմամբ անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ  գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   Օրենքի ընդունումը կարևոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի և անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես.

   1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,

   2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,

   3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,

   4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,

   5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում:

 

 



Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ 2019 թ.

Հաջորդող 3 տարիները

2020 թ.

2021 թ.

2022 թ.

Ըստ    2019 թ. պետական բյուջեի 

 

Փոխու-թյունը 2019 թ. պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

1

2

3

 

5

6

1.Եկամուտներ

Չկա

Չկա

Չկա

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

Չկա

Չկա

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

Չկա

Չկա

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)

Չկա

Չկա

Չկա

 

 

4.1. եկամուտների գնահատում

 

 

 

 

 

4.2. շախսերի գնահատում

 

 

 

 

 

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

Չկա

Չկա

 

 

             

 

   Ծանոթություն. պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության ճշգրիտ ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի հաշվարկել անշարժ գույքի հարկման նոր դրույքաչափերի սահմանվելուց հետո:

  • Обсуждалось

    07.03.2019 - 22.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство, Управление государственным имуществом, Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11786

Принт