«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի 249-րդ հոդվածը լրացնել նոր՝ 23.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«23.1. Սույն օրենքի իմաստով դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի բնակված անձը համարվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ:
-
Обсуждалось
24.12.2018 - 08.01.2019
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
-
Test
Просмотры 9141
Принт