В стадии разработки
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N413-Ն որոշման հավելվածի 20-րդ կետով նախատեսված է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ» միջոցառումը: Նշված կետի իրականացումը ենթադրում է ջրային ռեսուրսների օգտագործման և երկրորդային ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր, ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի և ջրախնայողության խթանիչ համակարգի սահմանում: Կատարման ժամկետ է սահմանված 2018 թվականի 3-րդ եռամսյակը:
Միաժամանակ, 2018 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N589-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով նախատեսված է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը» միջոցառումը, որի կատարման ժամկետը, համաձայն 2018 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-126-Ն) 13-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետի, սահմանված է 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է 2017 թվականի մայիսի 6-ի «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N413-Ն որոշման հավելվածում ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է իրավական կարգավորման տեսանկյունից ապահովել միասնական մոտեցում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-Ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» վարչապետի որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-Ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Обсуждалось
10.09.2018 - 01.10.2018
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2990
Принт