Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին»

  • Обсуждалось

    27.07.2018 - 13.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13987

Принт

Предложения

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Սուրդոթարգմանիչ» բառը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանիչ» կամ, նպատակահարմարության դեպքում, «հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» բառերով։ Surdo (surdus) նշանակում է «խուլ», իսկ սուրդոթարգմանիչը՝ խուլի թարգմանիչ։ Եզրն անընդունելի է նույնքան, որքան «ռուսերենի թարգմանչի» փոխարեն «ռուսի թարգմանիչ» արտահայատության կիրառումը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձ» բառերը փոխարինել «Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հաշվի առնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացնվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների (personal assistant) ծառայությունների ոլորտում, իսկ այս համատեքստում օգնականի հիմնական գործառույթը աուդիոնկարագրություն ապահովելն է, առաջարկում ենք խուսափել հնարավոր կրկնությունից և «օգնականի ծառայություններ մատուցող անձ» բառերի փոխարեն այս համատեքստում գործածել «աուդիոնկարագրողի ծառայություններ մատուցող անձ» բառերը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

Վերանայել կարգը՝ այն համապատասխանեցնելով նաև ժեստերի լեզվի թարգմանիչների որակավորման առանձնահատկություններին։ Օրինակ՝ հստակեցնել, թե ինչպես է ապահովվելու փորձագետի գնահատմանը ներկայացնելու անանունությունն այս դեպքում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: