Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.11.2021 - 03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի  22-ի N907-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել  ձվաբջջի դոնորից ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման այն օպտիմալ քանակը, որը չի վնասի դոնորի վերարտադրողական առողջությանը, հաշվի առնելով, որ ձվաբջջի արտածծումը ինվազիվ միջամտություն է և իր մեջ պարունակում է բարդությունների թեկուզ և փոքր, սակայն  հնարավոր ռիսկ: Միաժամանակ, նախագծով կանոնակարգվում է նույն դոնորից ծնվող երեխաների քանակը, որը սահմանափակվում է, ելնելով մեր հանրապետության բնակչության փոքր թվից, գործնականում բացառելով նույն դոնորից ծնված երեխաների հանդիպման և ամուսնության հավանականությունը:
0 5367