Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները:
1 1072

Քննարկվել է 27.09.2023 - 12.10.2023

ՈՐՈՇՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարելու և ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար (տե՛ս առնչվող փաստաթղթերը):Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլնի, վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների 2023 թվականի ստուգման ժամկետներին, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացին:Նախագծերի փաթեթի ընդունումը ենթադրում է համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ, ուստի, պայմանավորված Նախագծերի փաթեթի ընդունումից հետո կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթ անցկացնելու հրատապությամբ՝ մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշման նախագիծ):Որոշման նախագծի ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպումը:  
0 1662

Քննարկվել է 25.11.2021 - 10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի ընդունումով ակնկալվում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման և ընդունման հարաբերությունների և ժամկետներրի կանոնակարգում, հաշվետվությունների ձևի հստակեցում և համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, հաշվետվությունների լրացման ուղեցույցների ներկայացում, ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջի առկա բացի լրացում, ստորերկրյա հանքային ջրերի պետական հաշվառման ամբողջական և լիարժեք վարման իրականացում: Հաշվետվությունների էլեկտրոնային ձևաչափերի ներկայացումը կնպաստի տեղեկատվության հետագա մշակման և տվյալների փոխանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա պաշարների պետական հաշվեկշռի վարման ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքների համար նախապատրաստական քայլ և բարենպաստ միջավայրի ստեղծում:
1 3833