Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
15.03.2024 31.03.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով;
0 462

Քննարկվել է 19.06.2023 - 11.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրներ են բարձրացվել արտադրանքի մաքսազերծման հնարավորության բացակայության հետ կապված, ինչը ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով թեև սահմանված են արբալետների, նետ ու աղեղների համար, սակայն բացակայում է տվյալ դեպքում կոնկրետ «սպորտային աղեղ» արտադրանքին վերաբերող ստանդարտը (մեթոդիկան)։
0 1368

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.04.2020 - 29.04.2020

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական գրանցման համարը՝  վերանվանել «Հակադոպինգային  գործակալություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության:
0 5971

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 7868