Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.05.2022 - 02.06.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 71-Ն որոշման հավելված N 2 4-րդ կետի համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Տեսչական մարմինը իրականացնում է պետական վերահսկողություն Կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 3 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա: Նշված ստուգաթերթի հարցաշարի հարցերը նախատեսված են միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի ստուգման համար: Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ արդեն իսկ ներառված են, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Որոշմամբ հաստատված ստուգաթերթով Տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում  միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ, մինչդեռ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգում Տեսչական մարմնի կողմից չի իրականացվում: Նախագծի ընդունման նպատակն է Տեսչական մարմնի կողմից իրականացվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթում կատարել համապատսխան փոփոխություններ և լրացումներ, որի շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի սահմանված պահանջների նկատմամբ օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն:  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթի հաստատումը:
0 2614