Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.04.2020 - 08.05.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 31.05.2019թ. ՀՕ-46-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 4-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ, և նպատակ ունի որոշման մեջ առկա ձևակերպումները համապատասխանեցնել որոշման ընդունման իրավական հիմքին։Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա համպատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ։
1 6597