Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.03.2017 - 07.04.2017

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մա­սին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատե­սու­թյան և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ա­վելի դի­նամիկ և ճկուն, իսկ հե­ռուս­տաըն­կե­րությունների և ռադիո­ընկերությունների գործու­նեու­թյունը կլինի առա­վել ազատ և ան­կաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մա­սին» ՀՀ օ­րենքում առկա անհստակությունները, իրա­վա­կան բացերը և անորոշու­թյունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հաս­կանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ա­վելի հս­տակ կլինեն հեռուստաընկե­րությունների և ռադիոըն­կերու­թ­յունների պար­տա­կա­նու­թյունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդ­յուն­քում կհստա­­կեցվի նաև հեռուս­տա­տեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մար­մին­նե­րի ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջա­կան կա­­պահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրութ­յամբ ամ­րագրված սկզբուն­քի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության մի­ջոց­նե­րի, ռադիոյի և հե­ռուս­­տատեսության ազատության և անկախության սահ­մա­նա­դրա­կան պահանջը:
0 9339