Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ        «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:
0 7876