Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.03.2021 - 10.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1578-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով գործող միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում կատարել փոփոխություն` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել ներկայիս կառավարության կազմում գործող գերատեսչությունների և շրջակա միջավայրի նախարարության  համապատասխան ստորաբաժանումներում ներգրավված անձանց պաշտոնների անվանումների հետ: Հանձնաժողովի աշխատակարգում իրականացվող կանոնակարգումներով հստակ սահմանվում են պահանջներ և պայմաններ, որոնք կապահովվեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորություններ ընձեռնման, մրցունակ շրագրերի ներկայացման և կյանքի կոչելու գաղափարները։
0 4589