Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝       1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,       2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,       3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,      4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
0 8674

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.06.2017 - 05.07.2017

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդա-վորման ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Գյուղա­տնտե­սական հումքի մթե­րումների (գնում­ների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում՝ նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհան­­գեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն բերքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա բերքի իրացման կայուն երաշխիքներ, 5-ից 7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղբանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակը, որի արդյունքում կավելանան արտադրության ու արտահանման ծավալները, ինչը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերա­մշակող արդյունա­բե­րու­թյան ոլորտի գրավչու­թյան մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացման:
0 9398