Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:   Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ Վերանայվել է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկման համար ստանդարտների ընդունման և գործողության մեջ դնելու կարգը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Ավելացվել է նոր պահանջ՝ ցանցային օպերատորի գործունեության դիմումի ներկայացմանը, առաջարկելով դիմումին կցել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացվելու է սեփական ցանցով: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես՝ հեղինակազորման և լիցենզիայի դադարեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող հեռահաղորդակցության սուբյեկտների գործունեության համար: Օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորինս կհստակեցվեն  և կկարգավորվեն նշված գործընթացները: 
0 2111

Քննարկվել է 21.07.2022 - 05.08.2022

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և բացթողումներ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Նախագծով իրականացվել են  մի շարք բովանդակային և խմբագրական բնույթի  փոփոխություններ և լրացումներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ:
0 3092

Քննարկվել է 06.06.2022 - 21.06.2022

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Նախագծով իրականացվել են  մի շարք բովանդակային և խմբագրական բնույթի  փոփոխություններ և լրացումներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ:
0 5073