Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով. կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել խնայողական միջոցով՝ հարկադիր կատարման դիմումով։ Ընդ որում, եթե եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ է միայն օրենքի պահանջներին համապատասխան դիմումի ներկայացում, ապա դատարանի կողմից նման դիմումի ներկայացում է դիտարկվում էլեկտրոնային եղանակով դատական ակտը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելը. դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու առումով վիճելի իրավիճակները բացառելու համար սահմանվել է դրա ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը. հարկադիր կատարման դիմումի ներկայացման իրավունքի չափաշահումը բացառելու համար նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել․ սահմանվել են կատարողական վարույթի մասնակիցների կողմից հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ իրավակարգավորումներ. նախատեսվել է կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարանների ստանալու հնարավորությունը. սահմանվել են կատարողական թերթի բացառման ուղղված այլ կարգավորումներ։
0 9273