Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 09.11.2023 - 30.11.2023

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Նախագծով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը կհաստատվեն ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
0 1358

Քննարկվել է 22.08.2023 - 06.09.2023

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահանջվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական ժամկետներ, ընդ որում՝ այդ ժամկետներն առաջարկվում է կրճատել՝ նախատեսելով, որ լիարժեք փաստաթղթային փաթեթի առկայության պարագայում (փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում) թույլատրական փաստաթղթի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը իրականացվելու է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փորձաքննության պահանջի առկայության պարագայում՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։                                                     Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների բացթողման ժամանակահատվածի կրճատումը՝ ներդրված էլեկտրոնային համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ խնայելով պետական կառավարման մարմինների և տնտեսվարողների աշխատանքային և ժամանակային ռեսուրսը։                                                                                     Ռադիոակտիվ նյութերի ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների (Ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանվածության վարքագծի կանոններ` Code of conduct on safety and security of radioactive sources- 23-27 կետեր) համաձայն՝  դրանց ներմուծման լիցենզիա ստանալու  հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման համապատասխան կետ` դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ուստի միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասով նախագծով սահմանվել է բացառություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերը տրամադրվում են մինչև ապրանքների մաքսային հայտարարագրումը։
0 1266

Քննարկվել է 10.07.2023 - 25.07.2023

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող համապատասխան ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով այդպիսի ապրանքների կարգավիճակի հաստատման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես նախագծով նախատեսվում է  1) սահմանել համապատասխան արտոնության կիրառման համար մաքսային մարմնի կողմից որպես հիմք ընդունվող փաստաթղթերը․  2) լիազոր պետական մարմնի և մաքսային մարմնի միջև համապատասխան արտոնության կիրառության գործընթացում տեղեկությունների փոխանակման հետ կապված հարաբերությունները:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել որպես անձնական օգտագործման ապրանք՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների նկատմամբ արտոնության կիրառման գործընթացը։
0 1365

Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվելու այն չափման միջոցներին, որոնք արտադրվելու են տվյալ սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։ Տնտեսվարող սուբյեկտներին լրացուցիչ բյուրոկրատական բնույթ կրող գործընթացներից զերծ պահելու նպատակով նախագծով նախատեսվում է նշյալ դրույթը, որի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու)։ Ձև 6-ում նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինվում է «Նմուշ» բառով, քանի որ «չափման միջոցի տեսակի հաստատման վկայագրի խորհրդանիշ» չի կարող լինել։
0 2059

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.03.2021 - 26.03.2021

««Հայաստանի Հանրապետութան կառավարության «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» 1995 թվականի հունվարի 13-ի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվել են պետական լիազորված այն մարմինները, որոնք իրավասու են ապոստիլով վավերացնել պաշտոնական փաստաթղթերը: Մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում էր հիմք ընդունելով Կառավարության 13.01.1995թ. թիվ 15 որոշումը, որի առկայության նպատակահարմարությունը վերացել է
0 5043

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.08.2017 - 19.09.2017

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Նախագծերի ընդունումը միտված է  ապահովելու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջները:
0 7819