Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.04.2021 - 20.04.2021

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում ներառել նոր միջոցառումներ՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը, փոփոխություններ և լրացումներ կատարել ԳԾ-ի որոշ միջոցառումներում՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին: Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշմամբ սահմանված Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի անհատական կազմում՝ այն համապատասխանեցնելով Կառավարության գործող կազմի հետ:Միևնույն ժամանակ, ԳԾ-ով նախատեսված միջոցառումների գնահատման չափորոշիչները հստակեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ձևաչափում:
0 5687