Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
20.03.2024 04.04.2024
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը և ընթացակարգը սահմանում է Կառավարությունը»: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը, որի առաջին կետով սահմանվել է «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմիններ սահմանվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ուստի անհրաժեշտություն է առաջացել  մշակել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի այլ պետական մարմիններին տեղեկանալ իրենց լիազորություններին առնչվող խախտումների վերաբերյալ:
0 276

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.12.2022 - 20.12.2022

«ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 2-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը Հրամանի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել իրավական որոշակիությունը և ավելի բարձր իրավական ուժ ունեցող օրենսդրական ակտերով սահմանված պահանջների կատարումը։Հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
0 2105

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.07.2021 - 13.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ  լրացում կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց ցանկում, դրանում ներառելով՝ Ավագ մասնագետ՝ անտառային պահպանության մասով                                                   Մասնագետ՝ անտառային պահպանության մասով
0 3981

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2020 - 10.06.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
32 15408