Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.11.2021 - 10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի ընդունումով ակնկալվում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման և ընդունման հարաբերությունների և ժամկետներրի կանոնակարգում, հաշվետվությունների ձևի հստակեցում և համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, հաշվետվությունների լրացման ուղեցույցների ներկայացում, ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջի առկա բացի լրացում, ստորերկրյա հանքային ջրերի պետական հաշվառման ամբողջական և լիարժեք վարման իրականացում: Հաշվետվությունների էլեկտրոնային ձևաչափերի ներկայացումը կնպաստի տեղեկատվության հետագա մշակման և տվյալների փոխանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա պաշարների պետական հաշվեկշռի վարման ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքների համար նախապատրաստական քայլ և բարենպաստ միջավայրի ստեղծում:
1 3730

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.07.2017 - 03.08.2017

«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Մշակվել է «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
0 9395

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.06.2017 - 24.06.2017

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը: «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման  արդյունքների վերաբերյալ ամփոփ  տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան  հաշվետվությունների  ներկայացման  օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծերը:
1 8934