Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
20.03.2024 05.04.2024
«ՄԵԾԱՄՈՐԻ ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Արմավիր  մարզի Մեծամոր քաղաքում բնակվող   երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է  2024-2025 ուսումնական տարվանից Մեծամորի ավագ  դպրոցը վերանվանել վարժարանի. թույլատրել իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն, ինչի արդյունքում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը կբեռնաթափվի՞ 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։
0 297

Քննարկվել է 19.01.2024 - 04.02.2024

 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարևորելով կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի մատուցումը և հասանելիությունը՝ տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում  ապահովելու նպատակով  հնարավոր կլինի աապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։  Հայաստանի Հանրապետությունում արվեստի տարբեր  ուղղություններով և  սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով  մասնագիտացված ավագ դպրոցներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը նախատեսում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝   արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։        
7 1047

Քննարկվել է 10.06.2022 - 27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում` Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերը:
0 2644

Քննարկվել է 15.06.2021 - 01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը կկանոնակարգի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման, ներկայացման և/կամ համալրման, հեռավար ձևով խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև խորհրդի կողմից որոշումների ընդունման գործընթացը:
0 4381

Քննարկվել է 27.03.2018 - 13.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ: Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ Ավագ դպրոց/սովորողների թվաքանակի  կրճատման  հետ:
0 8468

Քննարկվել է 22.12.2017 - 08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարումն իրականացնելու ապահովում:
0 6768