Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.03.2024 - 02.04.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի ներդրման գործընթացին զուգընթաց վերանայվում է կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ արդյունավետ կառավարման, խորհուրդների անդամների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման,  դաստիարակության գործառույթի պատշաճ իրականացման համար ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նպատակով։ Կառավարման խորհուրդների խոշորացումը  էականորեն կապված է համայնքների խոշորացման, ինչպես նաև կրթական կլաստերների, կրթահամալիրների ստեղծման  գործընթացի հետ։  Ակնկալվում է արդյունքում առավել հստակեցնել միասնական խորհուրդների ձևավորման գործընթացը և գործունեության ընթացակարգը:
2 668

Քննարկվել է 21.02.2024 - 07.03.2024

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ      Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենք) օպտիմալ օգտագործմամբ։     «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 79 աշակերտ: Դպրոցի աշխատակիցների թիվը 25 է (մանկավարժական հաստիքներում  ընդգրկված են 13 աշխատակիցներ): «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:       Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները՝ այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ առաջարկվում է «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորել  277 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ:     Հաշվի առնելով, որ «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը նախատեսված է 760 աշակերտի համար, իսկ երկու դպրոցների փաստացի  սովորողների թիվը 354 է, ինչպես նաև նկատի ունենալով երկու դպրոցների շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է դպրոցների միավորումից հետո, որպես կրթության կազմակերպման մեկ ընդհանուր շենք-միջավայր, դիտարկել Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցը: Արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, տնտեսում:  
11 2800

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման իմաստով  պայմանագրային եկամուտ չի համարվում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամուտը (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը)։ Նախագծով նախատեսվում է նաև, որ հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտի հիման վրա հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաև աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը։
0 1727

Քննարկվել է 23.01.2023 - 07.02.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության» ծրագրի /1146 դասիչ/ «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում /11016 դասիչ/» միջոցառման շրջանակներում 2022-2023 ուստարվա դասագրքերի ձեռքբերման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ԿՏԱԿ-ի «Դասագրքեր» բաժնում  իրականացրած փորձնական գործընթացի՝ դասագրքերի պահանջի մուտքագրման ընթացքում արձանագրված անճշտություններով, վրիպումներով և սխալներով:
0 1997

Քննարկվել է 15.09.2021 - 01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 4317