Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.08.2023 - 16.08.2023

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
0 4549

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.12.2021 - 18.04.2022

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
0 3920

Քննարկվել է 09.09.2021 - 24.09.2021

«Որսի և որսորդական տնտեսությունների վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
0 4031

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.04.2020 - 12.05.2020

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ  կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, արդյունագործական որս, սիրողական որս» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հսատեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով,  կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
2 8936