Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանել առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից առավել խիստ նորմեր, որի արդյունքում ակնկալվում է կարգավորել ներկայումս ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման հետ կապված առկա չարաշահումները։
1 662

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։
4 957

Քննարկվել է 17.08.2023 - 01.09.2023

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով: Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։
53 11977

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 05․03․2015թ․ N208-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել ներկայումս գործող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին՝ խմբագրելով նախագծի նախաբանն ու որոշման մեջ կատարված հղումները, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։
0 1405

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է 2023 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող յուրաքանչյուր թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 50%-ի չափով աջակցության տրամադրում ֆիզիկական անձանց։ Նշված նախաձեռնությունն ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը, Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների միջին ժամկետը բարձրացնելու համար։
1 2406

Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1955-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 177-րդ հոդվածին։
0 1862

Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 39-րդ հոդվածին։
0 1932

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2022 - 15.06.2022

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկերը հաստատելու մասին» №37 որոշմամբ (այսուհետ Որոշում) մի շարք ապրանքների հանդեպ սահմանվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Որոշմամբ հաստատված ցանկերում նշված որոշ տեսակի ապրանքներ մաքսատուրքից ազատվում են լիազոր մարմնի կողմից տրված նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։ Նշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող հայաստանի հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով հաստատվում է Որոշմանը կից №2-9 հավելվածներում նշված ԵԱՏՄ մաքսային տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը՝ ըստ ոլորտների։
0 2823

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների սահմանահատման և հայտարարագրման ու բացթողման ընթացակարգերը, կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերը։
0 2784