Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2023 - 21.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրականացման նպատակն է՝  Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում, Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․ Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
0 1311

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.12.2020 - 22.01.2021

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու պահանջով` սույն նախագծով առաջարկվում է` 1) հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։ Միաժամանակ, հնարավորություն է տրվում փոքր բաժնետերերին, ովքեր տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող մինչև 5 տոկոս բաժնետոմսերին, պահանջել խոշոր՝ 95 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերիսեփականատիրոջը, գնել իրենց բաժնետոմսերը և դուրս գալ ընկերությունից. 2) կատարել համակարգային փոփոխություններ, որոնք առնչվում են բաժնետոմսերի հասարակ (սովորական) և արտոնյալ տեսակների դասեր նախատեսելու հնարավորությանը և դրանից բխող իրավունքներին։Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններն միտված են ընկերություններին ու դրանց բաժնետերերին հնարավորություն ընձեռել ցանկության դեպքում իրենց կանոնադրությամբ սահմանել նաև հասարակ բաժնետոմսերի դասեր՝ համապատասխան տարբերակված իրավունքներով`ներառյալ այդպիսի բաժնետոմսերը տիրապետողներին մեկից ավելի ձայն տրամադրելու իրավունքը. 3) խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման իրավազորությունը (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 և ավելի տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում)վերապահել միայն ժողովին, իսկ ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների վերաբերյալ (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 50 տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում) նախատեսել առանձին գլուխ, որով այդպիսի գործարքներ կնքելու իրավասությունը բացի ընկերության տնօրենների խորհրդիցհնարավոր կլինի պատվիրակել նաև ընկերության գործադիր մարմնին` կանոնադրությամբ սահմանված դեպքերում։ Արդյունքում, այն ընկերությունները, որոնք ցանկանում են առավել լայն լիազորություններ պատվիրակել իրենց գործադիր մարմնին, կունենան այդպիսի հնարավորություն` ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում. 4) որոշակի լիազորությունների և որոշումների կայացման իրավունքի պատվիրակման հնարավորություն ինչպես խորհրդին, այնպես էլգործադիր մարմնին` այդպիսով նախատեսելով իրավասությունների պատվիրակման լիբերալ և ճկուն հմակարգ։ Առաջարկվում է մասամբ հրաժարվել «բացառիկ իրավասության» գաղափարից` հնարավորություն տալով ընկերություններին իրենցկանոնադրություններով նախատեսված դեպքերում և չափով` հաշվի առնելով նաև սահմանվող բացառությունները, տարբեր լիազորություններ պատվիրակել ժողովից խորհրդին, իսկ խորհրդից՝ գործադիր մարմնին։ Ընդ որում` բաժնետերերի իրավունքներին ու շահերին առնչվող որոշումների կայացումը, ինչպես նաև այնպիսի հարցերի լուծումը, որոնք ստեղծում են նոր պարտավորություններ բաժնետերերի համար կամ սահմանափակում են նրանց հնարավորությունները միևնույն է մնում են միայն ժողովի ենթակայության հարցեր` այդպիսով պաշտպանելով բաժնետերերի իրավունքները. օրինակ` կանոնադրական կապիտալի նվազեցումը կամ ավելացումը, կանոնադրության այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են բաժնետերերի իրավունքներին և պարտականություններին, բաժնետոմսերի համախմբումը, ընկերության վերակազմակերպումը կամ լուծարումը։ Միաժամանակ, մնացած բոլոր այն իրավասությունները, որոնք ուղղակիորեն չեն ազդում բաժնետերերի իրավունքների և շահերի վրա առաջարկվում է կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պատվիրակել խորհրդին կամ գործադիր մարմնին. 5) ներդնել աշխատողների բաժնետիրացման առավել ճկուն մեխանիզմներ՝ որոշումների կայացման հիմնական իրավասությունը վերապահելով կանոնադրությանը կամ ժողովին. 6) վերանայել Օրենքը` սահմանելով կանոնադրական կապիտալի համալրման ժամկետ` միաժամանակ նախատեսելով սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալը չվճարելու դեպքում վրա հասնող հետևանքները։. 7) հաշվի առնելով պարտատոմսերից բացի նաև պարտքային այլ գործիքներիփոխարկումը ընկերության բաժնետոմսերի` նախատեսել ընկերության հանդեպ պահանջը բաժնետոմսի դիմաց վճարման ենթակա գումարովհաշվանցելու հնարավորությունը. 8) բացասական կապիտալի առկայության դեպքում անհապաղ հրավիրել արտահերթ ընդհանուր ժողով, հասկանալ դրա պատճառները, և դրանից հետո միայն կայացնել որոշում՝ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, լուծարվելու կամ գործունեությունը շարունակելու վերաբերյալ։ Միաժամանակ, բարեխիղճ պարտատերերի շահերը ապահովելու համար առաջարկվում է սահմանել ընկերության պարտավորությունը՝ իր պարտատերերին հրապարակային ծանուցել բացասական կապիտալով գործունեությունը շարունակելու մասին ժողովի կայացրած որոշման մասին. 9) վերացնել առանց ապահովման պարտատոմսերի թողարկման եռամյա ժամկետի պայմանը 10) կորպորատիվ հարաբերությունների ժամանակակից կարգավորմանն ուղղված այլ լուծումներ։
0 7220

Քննարկվել է 21.10.2019 - 05.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1769-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքը ամբողջությամբ, ինչպես նաև սահմանել կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը, կորպորատիվ կառավարման ուղեցույցը և գնահատման չափորոշիչները՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավմանը աջակցելու, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով:
1 6958