Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
13.03.2024 28.03.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
1 543

Քննարկվել է 01.11.2023 - 16.11.2023

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման և դեպի վերակառուցվող ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը։  
0 899

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Շիրակի մարզում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի երկու կառույցների ինչպես շենքային պայմանները, այնպես էլ տեխնիկական այլ հզորությունները, մասնավորապես՝ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թթվածնային կայանը, կաթսայատունը, էլեկտրաէներգիայի սնուցման առանձին տրանսֆորմատորային կայանը և 450 կիլովատ հզորությամբ գեներատորն օգտագործել առավել օպտիմալ և ծախսարդյունավետ։
0 1175

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 22.06.2022 - 10.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի  շրջանակներում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի կառուցման համար անհրաժեշտ նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը։  
0 2192

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ բավարար շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: 
0 4897