Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.04.2019 - 25.04.2019

. .
0 1019

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.01.2019 - 06.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված մի շարք կանոններ չեն համապատասխանում արդի պահանջներին, ինչպես նաև առկա են սահմանման ենթակա մի շարք նոր կանոններ: Մասնավորապես. գործող կանոնների համաձայն՝ հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ վարորդների համար բավականին  դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, ինչը խնդիրը լուծելով հանդերձ՝ ծանրաբեռնում է փողոցները և դժվարացնում երթևեկությունը, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով, որոշակի ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար սահմանված են նույն պահանջները, որը կիրառվում է հիմնական նշանների դեպքում, ինչը դժվարեցնում է վարորդների կողմից դրանց ընկալումը որպես ժամանակավոր նշան, խաչմերուկի տարածքը ցույց տալու համար գծանշում սահմանված չէ, որի պատճառով այն խաչմերուկներում, որտեղ առկա է երթևեկության մեծ ինտենսիվություն և խցանումների առաջացման ռիսկեր, հնարավոր չի լինում ցույց տալ վարորդին այն տարածքը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե դրանից հետո առկա են տրանսպորտային միջոցներ և չի կարողանալու դուրս գալ այդ տարածքից, որի արդյունքում՝ օրվա պիկ ժամերին խցանումների առաջացման ռիսկեր, բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդներից) և ավտոբուսների հաշվառման համարանիշերի թվերը և տառերը պետք է կրկնվեն թափքի հետնապատին (ընդ որում՝ կրկնվող թվերի բարձրությունը պետք է լինի առնվազն 300 մմ, լայնությունը` առնվազն 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափերը պետք է կազմեն թվերի չափերի 2/3-ը), սակայն մի շարք բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների դեպքում նման պահանջն անհնար է պահպանել, քանի որ դրանց հետնապատին չկա հաշվառման համարանիշի թվերը և տառերը գրելու համար բավարար տարածություն, տրանսպորտային միջոցի առջևի դիտապակու և առջևի կողային ապակիների թաղանթապատման արգելքը սահմանված է որպես վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրերի կամ առարկաների տեղադրում, ինչը ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի տեսակյունից ճիշտ չէ, քանի որ կանոններում առկա են նաև ուղղակիորեն նման դրույթները սահմանող նորմեր: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում հեծանվորդների թիվը գնալով ավելանում է, սակայն դրանց երթևեկության կարգավորման համար սահմանված կանոնները և ճանապարհային նշանները բավարար չեն: Նույն խնդիրն առկա է նաև հիբրիդային ավտոմոբիլների հետ կապված:
15 5696