Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.11.2017 - 23.11.2017

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»    Համաձայն ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչպետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N1253-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի առավելագույն թվաքանակը «110» աշխատողից սահմանվել է «95» աշխատող: Որոշման կատարումն ապահովելու նպատակով 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանքից ազատվել է թվով 15 աշխատող: Կրճատման արդյունքում նախատեսվում էր տնտեսել շուրջ 23,0 մլն. դրամ գումար:  Նշված գումարից իրականացվել են չնախատեսված ծախսեր` աշխատանքից ազատվողներին հաշվարկվել և վճարվել են վերջնահաշվարկներ (չօգտագործված արձակուրդային վճարներ), ինչպես նաև համաձայն ՀՀ վարչապետի 09.08.2017թ.-ի թիվ 02/11.3/18090-17 հանձնարարականի վճարվել են և կվճարվեն 2016-2017 թվականների աշխատանքային տարվա արձակուրդային վճարները: Արդյունքում, վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո կտնտեսվի 5,0 մլն. դրամ գումար, ուստի անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ դնելու ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է տնտեսված 5,0 մլն. դրամ գումարը վերադարձնել ՀՀ պետական բյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:  
0 165