Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.05.2021 - 18.05.2021

«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աղետների ռիսկի հետևողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով: Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
0 1280

Քննարկվել է 28.11.2019 - 13.12.2019

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:
1 6706

Քննարկվել է 05.02.2019 - 20.02.2019

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար:
0 5461