Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 28.06.2023 - 14.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։  
0 2915

Քննարկվել է 12.07.2022 - 27.07.2022

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով և ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 22-րդ կետի պահանջով: Նախագծով բժշկական սարքերի ձեռքբերումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող առողջապահական կազմակերպության համար, Առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն, իրականացնելով թե գնման (այդ թվում` բնութագրերի կազմում, պայմանագրերի կառավարում և վճարումների կատարում) և թե բաշխման ընթացակարգերն ամբողջությամբ:
0 2591

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.12.2020 - 25.12.2020

«Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է  պաշտպանված ներքին և արտաքին անվտանգային միջավայրի ձևավորում, ՀՀ պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, բնակչության կենսապահովման, ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորում:
1 5821

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.10.2020 - 06.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների շրջանառությունը ընթացիկ բյուջետային տարվա սկզբից արտաբյուջետային հաշիվներով դադարեցված լինելու հանգամանքով։
0 5305

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.10.2020 - 05.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի 2019թ. նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 40-րդ հոդվածի և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետի պահանջները:
0 5199

Քննարկվել է 14.07.2020 - 29.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, համաձայն որի նախատեսվում է՝ - Որոշման նախաբանը և դրույթները համապատասխանեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումներին, - աղետից տուժած երկրում փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, - Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով, որպես օպերատիվ ռեզերվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ ՀՀ պետական բյուջեից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին արտարժույթային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով), ինչպես նաև արտարժույթի օպերատիվ ռեզերվը ձևավորել արտարժութային քարտային հաշվի ձևով, և ռեզերվից վճարումներ կատարել միայն բանկային վճարային քարտով, - Որոշման մեջ կատարել նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:
0 8330

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
0 5539

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գանձապետական հաշիվների վարումը:
0 5705

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
0 5387