Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառվարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ի թիվս այլնի, սահմանել Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում  (այսուհետ՝ Ոստիկանություն) ծառայության ընդունվող կին թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող նոր պահանջներ, ինչն ընդհանուր առմամբ նպատակ ունի ապահովելու Ոստիկանության համակարգը կին ծառայողներով համալրելուն։
9 3127

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.03.2023 - 05.04.2023

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքները։ 
1 2196

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.02.2023 - 01.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ-8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համալրման նպատակով մրցույթային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման կարգի և պայմանների սահմանման վերաբերյալ։ 
0 2361

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.09.2021 - 28.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն պարեկային ծառայության իրավաբանական ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, ոստիկանության ծառայողների ստաժավորման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, և կկարգավորվի ոստիկանությունում ստաժավորման աշխատանքների համար անհրաժեշտ ձևաթղթերի առկայության հարցը:
0 3817

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.08.2021 - 10.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները կներառվեն առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում:
0 4179

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման համար անհարկի ուժերի կուտակումը։
0 4428

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.07.2021 - 27.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի պարեկային ծառայության միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։
0 4749

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.04.2021 - 04.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2026-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի  միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
0 4416

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.04.2021 - 23.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի  միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
0 5171