Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.01.2019 - 26.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 546-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հան­­­­­րա­­­­­պետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման միջոցով դրանց կրճատման հնարավոր պահուստների բացահայտմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր և սահմանել անհրաժեշտ ընթացակարգեր՝ մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների վերաբերյալ համապատասխան հաշվառման իրականացման համար:
0 6980

Քննարկվել է 01.12.2017 - 20.12.2017

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայ­մանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 7.1-ին կետում սահմանված դրույթների իրա­վա­կի­րար­կումն ապահովելու պահան­ջով: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի շահառու հանդիսացող կողմերի փոխգործակցության ընթացքում կիրառվող հասկացությունները, ինչպես նաև համակարգի կիրարկումն ապահովող դրույթները:     
0 9548